Գրադարան

Բերանի չորություն

Բերանի չորություն

Time Read 1 րոպե

Բերանի չորությունը կամ քսերոստոմիան մի վիճակ է, երբ ձեր բերանի թքագեղձերը չեն արտադրում բավականաչափ թուք՝ ձեր բերանը խոնավ պահելու համար:

Բերանի չորությունը հաճախ պայմանավորված է որոշակի դեղամիջոցների կողմնակի ազդեցությամբ կամ ծերացման հետ կապված խնդիրներով կամ առաջանում է քաղցկեղի ճառագայթային թերապիայի հետևանքով: Ավելի հազվադեպ, բերանի չորությունը կարող է կապված լինել այնպիսի վիճակի հետ, որն անմիջականորեն ազդում է թքագեղձերի վրա:

Թուքն օգնում է կանխել ատամների քայքայումը՝ չեզոքացնելով բակտերիաների կողմից արտադրվող թթուները, սահմանափակելով բակտերիաների աճը և մաքրելով սննդի մասնիկները: Թուքը նաև ուժեղացնում է համի զգացողությունը և հեշտացնում է ծամելն ու կուլ տալը: Բացի այդ, թքի մեջ պարունակվող ֆերմենտները նպաստում են մարսողությանը:

Թքի քչացումը և բերանի չորացումը կարող են տատանվել՝ զուտ անհանգստություն լինելուց մինչև մի վիճակ, որը մեծ ազդեցություն է թողնում ձեր ընդհանուր առողջական վիճակի, ձեր ատամների և լնդերի առողջության, ինչպես նաև ձեր ախորժակի և սննդից հաճույք ստանալու վրա:

Բերանի չորության բուժումը կախված է պատճառից:

Հոդվածը տեղադրվել է՝ 13-05-2018 վերանայվել է՝ 02-07-2023 | Հիմնական աղբյուր՝ Evidence-Based Overviews

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով