Առցանց գործիքներ

Ալկոհոլի չարաշահման թեսթ (AUDIT)

Ալկոհոլի օգտագործմամբ պայմանավորված հիվանդությունների նույնականացման թեստ (AUDIT)

Ի՞նչ է AUDIT հարցումը

Ձեզ է ներկայացվում CAGE հարցումից ավելի ընդլայնված AUDIT թեստը (Alcohol Use Disorders Identification Test), որը մշակվել է Առողջապահության համաշարխարհային կազմակերպության[1] կողմից որպես ալկոհոլի վնասակար և վտանգավոր օգտագործման վաղ նշանների հայտնաբերման և մեղմից մինչև չափավոր ալկոհոլային կախվածության առկայությունը հաստատող գործիք[2]։

6-չափորոշիչանի Ճանաչողական խանգարման թեստ (6CIT) - Կինգշիլի տարբերակ 2000

  • Մինչև բուն АUDIT հարցումը սկսելը, այցելուին տեղեկացրեք՝ «Այժմ ես պատրաստվում եմ Ձեզ ուղղել որոշ հարցեր, որոնք վերաբերում են վերջին մեկ տարվա ընթացքում ալկոհոլային (ոգելից) խմիչքների օգտագործմանը»։
  • Բարձրաձայն ընթերցեք և նրան ներկայացրեք բոլոր հնարավոր պատասխանները։ Խնդրեք այցելուին հարցերին պատասխանել հնարավորինս անսխալ։
  • Բացատրեք նրան, թե ինչ է նշանակում ալկոհոլի «չափաբաժինը»՝ ըստ տվյալ շրջանում լայնորերն օգտագործվող ալկոհոլի տեսակների (գարեջուր, գինի, օղի և այլ օրինակներ)։ Ալկոհոլի «ստանդարտ» չափ (անգլերեն՝ drink) է համարվում միջին թնդության գարեջրի 1 բաժակը կամ 100 մլ գինին կամ 30 մլ ալկոհոլային թունդ խմիչքը (օղի, կոնյակ, թեքիլա, վիսկի և այլն)։
  • Ընտրեք ճիշտ պատասխանն ըստ ալկոհոլի «ստանդարտ չափաբաժինների» և համապատասխան միավորը [1]։

Ալկոհոլով պայմանավորված հիվանդությունների հայտնաբերման թեսթ. Հարցման տարբերակ

Ընթերցեք հարցերն այնպես, ինչպես գրված են։

1. Որքա՞ն հաճախ եք դուք օգտագործում ալկոհոլ պարունակող խմիչքներ։
Եթե 1-ին հարցի պատասխանը եղել է «երբեք»-ը կամ 1-ին և 2-րդ հարցերով ստացվել է 0 միավոր, ապա հարցազրուցավարը կարող է անցնել 9-րդ հարցին:
2. Առիթի դեպքում սովորաբար ի՞նչ քանակի ալկոհոլ եք օգտագործում։
3. Վերջին մեկ տարվա ընթացքում որքա՞ն հաճախ եք օգտագործել 6 կամ ավելի շատ (եթե կին եք) կամ 8 կամ ավելի շատ (եթե տղամարդ եք) չափաբաժին ալկոհոլ։
AUDIT-C = /12
(շարունակեք և ավարտեք բոլոր հարցերը, եթե ստացվել է 3 կամ ավելի բարձր միավոր։
4. Վերջին մեկ տարվա ընթացքում որքա՞ն հաճախ եք հասկացել, որ ալկոհոլ օգտագործելիս չեք կարողանում «կանգ առնել»։
5. Վերջին մեկ տարվա ընթացքում որքա՞ն հաճախ եք հասկացել, որ ալկոհոլի պատճառով չեք արել մի բան, ինչը նորմալ ժամանակ կարողանում էիք։
6. Վերջին մեկ տարվա ընթացքում որքա՞ն հաճախ եք մեծ քանակով ալկոհոլ օգտագործած օրվա մյուս առավոտյան որևէ ոգելից խմիչք օգտագործելու կարիք ունեցել։
7. Վերջին մեկ տարվա ընթացքում որքա՞ն հաճախ եք ալկոհոլ օգտագործելուց հետո ունեցել զղջման կամ մեղքի զգացում։
8. Վերջին մեկ տարվա ընթացքում որքա՞ն հաճախ եք անկարող եղել հիշելու մեծ քանակով ալկոհոլ օգտագործելու երեկոյի դեպքերը կամ իրադարձությունները։
9. Եղե՞լ է երբևէ, որ ալկոհոլ օգտագործելու հետևանքով դուք կամ մեկ այլ անձ վնասվածք ստանաք։
10. Եղե՞լ է երբևէ, որ ձեր բարեկամը, ընկերը, բժիշկը կամ մեկ այլ բուժաշխատող անհանգստացած լինեն ձեր ալկոհոլ օգտագործելով կամ խորհուրդ տան, որպեսզի կրճատեք խմիչքի չափը։
Ալկոհոլով պայմանավորված հիվանդությունների հայտնաբերման թեսթի (AUDIT) միավորների թիվը = /40
8 և ավելի բարձր միավորը վկայում է ալկոհոլի վնասակար կամ վտանգավոր օգտագործման մասին։

Այս հաշվիչը ստեղծվել է որոշ հեղինակների մշակած հարցաթերթիկների հիման վրա. Babor TF, Higgins-Biddle JC, Saunders JB, Monteiro MG; The Alcohol Use Disorders Identification Test, Guidelines for Use in Primary Care, Second Edition, Department of Mental Health and Substance Dependence, World Health Organization, CH-1211 Geneva 27, Switzerland. ©World Health Organization 2001, reproduced here with permission։

AUDIT-ը փորձարկվել է ալկոհոլ օգտագործող 913 անձանց շրջանում և ≥8/40 սահմանակետով դրսևորել 92% զգայունություն և 94% սպեցիֆիկություն[2]։

AUDIT-C (կրճատված տարբերակ)

AUDIT-C-ն վերոնշյալ հարցման կրճատված տարբերակն է, որը ներառում է միայն առաջին 3 հարցերը[3, 4]։ ≥4 սահմանակետի պայմաններում Audit-C հարցաթերթիկը դրսևորում է ալկոհոլի ակտիվ չարաշահումը հայտնաբերելու 86%-ոց զգայունություն, ինչն ալկոհոլի ծանր չարաշահման կամ կախվածության պայմաններում հասնում է 90%-ոց սպեցիֆիկության։ ≥3 սահամանակետի դեպքում AUDIT-C-ը թույլ է տալիս հայտնաբերել ակտիվ ալկոհոլ չարաշահող կամ կախվածությամբ անձանց 90%-ին և ծանր չարաշահողների 98%-ին (սպեցիֆիկությունն ընկնում է մինչև 60%, իսկ կեղծ-դրական գործակիցը՝ 40%) [3]։

Լրացուցիչ նյութեր եվ աղբյուրներ

  1. Babor TF, Higgins-Biddle JC, Saunders JB, Monteiro MG; The Alcohol Use Disorders Identification Test, Guidelines for Use in Primary Care, Second Edition, Department of Mental Health and Substance Dependence, World Health Organization.
  2. Saunders JB, Aasland OG, Babor TF, et al; Development of the Alcohol Use Disorders Identification Test (AUDIT): WHO Collaborative Project on Early Detection of Persons with Harmful Alcohol Consumption--II. Addiction. 1993 Jun 88(6):791-804.
  3. Bush K, Kivlahan DR, McDonell MB, et al; The AUDIT alcohol consumption questions (AUDIT-C): an effective brief screening test for problem drinking. Ambulatory Care Quality Improvement Project (ACQUIP). Alcohol Use Disorders Identification Test. Arch Intern Med. 1998 Sep 14 158(16):1789-95.
  4. Bradley KA, DeBenedetti AF, Volk RJ, et al; AUDIT-C as a brief screen for alcohol misuse in primary care. Alcohol Clin Exp Res. 2007 Jul 31(7):1208-17. Epub 2007 Apr 19.

Հոդվածը տեղադրվել է՝ 02-02-2021 վերանայվել է՝ 27-03-2024

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: