Skip to main content

PHQ-9 հարցաթերթիկ - Առողջության գործիքներ

Ի՞նչ է PHQ-9 հարցումը

Պացիենտի առողջության հարցաթերթիկը (PHQ-9) հեշտ օգտագործվող և հոգեկան առողջության տարածված խնդիրների ախտորոշիչ գնահատման PRIME-MD գործիքի ինքնուրույն լրացվող տարբերակն է: PHQ-9-ը համարվում է վերջինիս դեպրեսիայի մոդուլը, որը հիմնված է DSM-IV-ի 9 ախտորոշիչ չափորոշիչների վրա և սանդղակավորված է՝ սկսած 0-ից («Ոչ մի անգամ») մինչև 3-ը («Գրեթե ամեն օր»): Գործիքի հավաստիությունն ապացուցվել է առողջության առաջնային պահպանման ոլորտում:

Իրականում PHQ-9 հարցաթերթիկը չի համարվում դեպրեսիայի հայտնաբերման սքրինինգային գործիք, սակայն կարող է օգտագործվել՝ հսկելու վերջինիս դրսևորման ծանրության աստիճանը և բուժման արդյունավետությունը: Միևնույն ժամանակ, գործիքը կարող է հաջողությամբ կիրառվել բնակչության բարձրռիսկային խմբերում դեպրեսիայի նախնական հայտնաբերման համար (սրտանոթային հիվանդություններով կամ ինսուլտ տարած հիվանդներ):

Դեպրեսիայի սքինինգի համար կարող է առաջին հերթին կիրառվել PHQ-2 հարցաթերթիկը (որն ունի 97% զգայունություն և 67% սպեցիֆիկություն): Եթե PHQ-2-ով ստացվում է դրական արդյունք (հայտնաբերվում է դեպրեսիա), ապա կարող է օգտագործվել նաև PHQ-9 հարցաթերթիկը, որը չափահասների մոտ դրսևորում է 61% զգայունություն և 94% սպեցիֆիկություն:

Վերջին երկու շաբաթվա ընթացքում նշված խնդիրները որքա՞ն հաճախ են ձեզ անհանգստացրել:

Դեպրեսիայի ծանրության աստիճաններն են. 0-4՝ բացակայում է, 5-9՝ թույլ, 10-14՝ չափավոր, 15-19՝ չափավոր ծանր, 20-27՝ ծանր:

Արդյունքների մեկնաբանում

Դեպրեսիայի ծանրության աստիճաններն են. 0-4՝ բացակայում է, 5-9՝ թույլ, 10-14՝ չափավոր, 15-19՝ չափավոր ծանր, 20-27՝ ծանր:

PHQ-9 սանդղակի ≥10 միավոր ստանալը 88%-ոց զգայունությամբ և 88%-ոց սպեցիֆիկությամբ կարող է հայտնաբերել մեծ դեպրեսիան: Այն կարող է օգտագործվել նույնիսկ հեռախոսակապի միջոցով: