Դեպրեսիան տրամադրության խանգարում է, որն առաջացնում է տխրության մշտական զգացում և հետաքրքրության կորուստ:
Այն նաև կոչվում է մեծ դեպրեսիվ խանգարում կամ կլինիկական դեպրեսիա և ազդում է ձեր զգացմունքների, մտածողության և վարքի վրա և կարող է հանգեցնել մի շարք հուզական և ֆիզիկական խնդիրների: Դուք կարող եք դժվարություններ ունենալ սովորական առօրյա գործերում և երբեմն կարող եք զգալ, որ կյանքը չարժե ապրել:
Դեպրեսիան ավելին է, քան պարզապես թախիծը: Այն թուլություն չէ, և դուք չեք կարող պարզապես «դուրս գալ» դրանից: Դեպրեսիան կարող է պահանջել երկարատև բուժում: Բայց մի՛ հուսահատվեք: Դեպրեսիա ունեցող մարդկանց մեծ մասն ավելի լավ է զգում դեղորայքի, հոգեթերապիայի կամ երկուսի օգնությամբ:
Հոդվածը հրապարակվել է՝ 13-04-2018
Վերջին վերանայում՝ 23-04-2024