Skip to main content

Նկարագիր - Ալկոհոլային հեպատիտ

Ալկոհոլային հեպատիտն ալկոհոլ օգտագործելու պատճառով լյարդի բորբոքային ախտահարումն է:

Ալկոհոլային հեպատիտն առավել հավանական է, որ զարգանա բազմաթիվ տարիներ ալկոհոլի մեծ քանակներ օգտագործող մարդկանց շրջանում: Այնուամենայնիվ, ալկոհոլի օգտագործման և ալկոհոլային հեպատիտի միջև գործում է բարդ կապվածություն: Օրինակ, ալկոհոլ չարաշահող ոչ բոլոր մարդկանց մոտ է զարգանում ալկոհոլային հեպատիտ, իսկ մյուս կողմից, լյարդի ալկոհոլային ախտահարում կարող է սկսվել չափավոր քանակներով ալկոհոլ օգտագործող մարդկանց մոտ:

Ալկոհոլային հեպատիտ ախտորոշվելիս պետք է կտրուկ դադարեցնել ալկոհոլի օգտագործումը: Եթե շարունակվի ալկոհոլի օգտագործումը, կբարձրանա լյարդի ծանր ախտահարման և մահվան ռիսկը:

Հոդվածը հրապարակվել է՝ 19-05-2021
Վերջին վերանայում՝ 04-04-2024