Skip to main content

Նկարագիր - Կրծքագեղձի կիստա

Կրծքագեղձի կիստաները կրծքագեղձի ներսում հեղուկով լցված պարկեր են:

Դրանք սովորաբար ոչ քաղցկեղային են (բարորակ): Դուք կարող եք ունենալ մեկ կամ բազմաթիվ կրծքագեղձի կիստաներ: Կրծքագեղձի կիստան հաճախ զգացվում կամ շոշափվում է որպես խաղողի ողկույզ կամ ջրով լցված փուչիկ, թեև երբեմն կիստան կարող է վերածվել պինդ գոյացության:

Կրծքագեղձի կիստաները բուժում չեն պահանջում, քանի դեռ կիստան մեծ չէ, ցավոտ չէ կամ անհարմարություն չի պատճառում: Այդ դեպքում կրծքագեղձի կիստայից հեղուկի արտծծումը (ասպիրացիա) կարող է թեթևացնել ախտանիշները:

Կրծքագեղձի կիստաները կարող են հայտնաբերվել ցանկացած տարիքի կանանց մոտ, սակայն ավելի տարածված են դաշտանադադարից առաջ, սովորաբար՝ մինչև 50 տարեկան կանանց շրջանում: Կրծքագեղձի կիստաները նաև տարածված են հետդաշտանադադարում գտնվող կանանց մոտ, ովքեր ընդունում են հորմոնային բուժում:

Հոդվածը հրապարակվել է՝ 28-04-2019
Վերջին վերանայում՝ 23-04-2024