Գրադարան

Քլամիդիա տրախոմատիս

Քլամիդիա տրախոմատիս

Time Read 1 րոպե

Քլամիդիա տրախոմատիսը տարածված սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություն է, որի հարուցիչը բակտերիա է։

Դուք կարող եք չիմանալ, որ ունեք քլամիդիա, քանի որ բազմաթիվ մարդկանց մոտ այս վարակը որևէ գանգատ չի առաջացնում, ինչպիսիք են՝ սեռական շրջանի ցավը և հեշտոցից կամ առնանդամից արտադրությունը: Հետազոտությունները վկայում են, որ քլամիդիա ունեցող տղամարդկանց 50%-ը և կանանց 70-80%-ը ընդհանրապես որևէ գանգատ չեն ներկայացնում։

Քլամիդիա տրախոմատիսն առավել հաճախ հանդիպում է երիտասարդ կանանց շրջանում, սակայն նաև կարող է հայտնաբերվել տարիքային բոլոր խմբերի ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց մոտ: Այն բուժելը դժվար չէ, սակայն չբուժված թողնելու դեպքում կարող է բերել ավելի լուրջ առողջական խնդիրների:

Հոդվածը տեղադրվել է՝ 13-04-2018 վերանայվել է՝ 26-06-2023 | Հիմնական աղբյուր՝ Evidence-Based Overviews

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով