Skip to main content

Ախտանիշներ - Քլամիդիա

Վաղ փուլերում քլամիդիա տրախոմատիս վարակները հաճախ քիչ գանգատներ և ախտանիշներ են առաջացնում կամ որևէ ախտանիշ չեն պատճառում։

Նույնիսկ երբ գանգատներն ու ախտանիշներն ի հայտ են գալիս, դրանք հաճախ մեղմ են, ինչը հեշտացնում է դրանց անտեսումը:

Քլամիդիա տրախոմատիսային վարակի գանգատներն ու ախտանիշները կարող են ներառել՝

  • ցավոտ միզարձակում (դիզուրիա)
  • կանանց մոտ՝ հեշտոցային արտադրություն
  • տղամարդկանց մոտ՝ առնանդամից (միզուկից) արտադրություն
  • կանանց մոտ՝ ցավոտ սեռական հարաբերություն
  • կանանց մոտ՝ դաշտանների միջև և սեռական հարաբերությունից հետո արյունահոսություն
  • տղամարդկանց մոտ՝ ամորձու ցավ:

Քլամիդիա տրախոմատիսը նաև կարող է վարակել ուղիղ աղիքը՝ ընթանալով առանց գանգատների կամ բերելով ուղիղաղիքային ցավի, արտադրության կամ արյունահոսության: Վարակված կենսահեղուկների հետ շփվելիս նաև կարող է զարգանալ աչքի քլամիդիային վարակներ (շաղկապենու բորբոքում):

Ե՞րբ դիմել բժշկին

Այցելեք ձեր բժշկին, եթե ունեք արտադրություն հեշտոցից, առնանդամից կամ ուղիղ աղիքից (հետանցքից) կամ եթե նշում եք միզելիս ցավեր: Դիմեք բժշկին նաև այդ դեպքում, եթե տեղեկացել եք, որ ձեր սեռական զուգընկներն ունի քլամիդիա: Բժիշկը հավանաբար կնշանակի որևէ հակաբիոտիկ, նույնիսկ եթե որևէ գանգատ չունեք:

Հոդվածը հրապարակվել է՝ 13-04-2018
Վերջին վերանայում՝ 23-04-2024