Skip to main content

Պատճառներ - Քլամիդիա

Քլամիդիա տրախոմատիս բակտերիան առավել հաճախ տարածվում է հեշտոցային (վագինալ), բերանային (օրալ) և հետանցքային (անալ) սեռական հարաբերության միջոցով:

Հնարավոր է նաև, որ վարակված հղի կանայք ծննդաբերության ընթացքում բակտերիան փոխանցեն իրենց երեխային՝ նորածնի մոտ առաջացնելով թոքաբորբ (պնևմոնիա) կամ աչքերի ծանր վարակ:

Ռիսկի գործոններ

Քլամիդիա տրախոմատիսի ռիսկը մեծացնող գործոնները ներառում են՝

  • մինչև 25 տարեկանը սեռական ակտիվ լինելը
  • բազմաթիվ սեռական զուգընկերներ ունենալը
  • հետևողականորեն պահպանակ չօգտագործելը
  • սեռական ճանապարհով փոխանցվող վարակի պատմությունը:

Հոդվածը հրապարակվել է՝ 07-03-2021
Վերջին վերանայում՝ 23-04-2024