Skip to main content

Դեմենցիան տերմին է, որն օգտագործվում է նկարագրելու ախտանիշների մի խումբ, որոնք ազդում են հիշողության, մտածողության և սոցիալական ունակությունների վրա այնքան ուժեղ, որ խանգարում են ձեր առօրյա կյանքին:

Դա կոնկրետ հիվանդություն չէ, սակայն մի քանի հիվանդություններ կարող են առաջացնել դեմենցիա:

Թեև դեմենցիան սովորաբար կապված է հիշողության կորստի հետ, վերջինս ունի տարբեր պատճառներ: Միայն հիշողության կորուստ ունենալը չի նշանակում, որ դուք ունեք դեմենցիա, թեև դա հաճախ հիվանդության վաղ նշաններից մեկն է:

Ալցհեյմերի հիվանդությունը տարեցների մոտ հարաճուն թուլամտության ամենատարածված պատճառն է, սակայն կան դեմենցիայի մի շարք այլ պատճառներ: Կախված պատճառից, դեմենցիայի որոշ ախտանիշներ կարող են շրջելի լինել:

Իմացե՛ք ավելին Ալցհեյմերի հիվանդության մասին:

Հոդվածը հրապարակվել է՝ 09-05-2018
Վերջին վերանայում՝ 05-04-2024