Skip to main content

Պատճառներ - Կերակրափողի սպազմ

Դեռևս պարզ չէ, թե ինչն է առաջացնում կերակրափողի կծկանքներ:

Այնուամենայնիվ, դրանք, ըստ երևույթին, կապված են այն նյարդերի խանգարված գործառույթի հետ, որոնք վերահսկում են կուլ տալու ժամանակ օգտագործվող մկանները:

Առողջ կերակրափողը սովորաբար սնունդը տեղափոխում է ձեր ստամոքսը մի շարք ներդաշնակ մկանային կծկումների միջոցով: Կերակրափողի կծկանքները դժվարացնում են ձեր կերակրափողի ստորին հատվածի պատերի մկանների համակարգումը՝ ուղղված սնունդը ստամոքս տեղափոխելուն:

Գոյություն ունի կերակրափողի կծկանքների երկու տեսակ:

  • Կերակրափողի հեռավոր կծկանք. սա նաև կոչվում է պատահական կամ տարածուն (դիֆուզ) կերակրափողային կծկանքներ, կարող է լինել ցավոտ և հաճախ ուղեկցվում է սննդի կամ հեղուկի ետ բարձրացմամբ դեպի կոկորդ (ռեգուգիտացիա):
  • Գերկծկումային կերակրափող. սա նաև կոչվում է ջարդամուրճի կամ աքցանային կերակրափող, որը խիստ ցավոտ է և կարող է չառաջացնել ռեգուրգիտացիա:

Ռիսկի գործոններ

Կերակրափողի կծկանքի հստակ ռիսկի գործոններ հայտնի չեն: Կերակրափողի կծկանքների ռիսկը բարձրացնող հավանական գործոններից են՝

  • գաստրոէզոֆագեալ ռեֆլյուք հիվանդություն (ԳԷՌՀ)
  • բարձր տարիք՝ 60-80 տարեկաններ
  • բարձր արյան ճնշում (հիպերտենզիա)
  • տագնապ կամ դեպրեսիա
  • կարմի գինու ըմպում
  • խիստ տաք կամ խիստ սառը հեղուկների կամ սննդի ընդունում:

Հոդվածը հրապարակվել է՝ 05-05-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024