Skip to main content

Ախտանիշներ - Կերակրափողի սպազմ

Կերակրափողի կծկանքի ախտանիշները ներառում են հետևյալը:

  • Սեղմող ցավ ձեր կրծքավանդակում՝ կրծոսկրի տակ: Ցավը հաճախ ուժեղ է, և դուք կարող եք այն շփոթել սրտային ցավի հետ, որը նաև հայտնի է որպես կրծքահեղձուկ (ստենոկարդիա):
  • Պինդ և հեղուկներ կուլ տալու դժվարություն (դիսֆագիա), որը երբեմն կապված է որոշակի նյութեր կուլ տալու հետ: Կարմիր գինին կամ չափազանց տաք կամ սառը հեղուկներն ավելի հաճախակի են դժվարությամբ կուլ տրվում:
  • Զգացողություն, որ ձեր կոկորդում խրված է՝ կանգ է առել որևէ բան կամ օտար մարմին:
  • Սննդի և հեղուկների վերադարձ դեպի կերակրափող, որը նաև կոչվում է ռեգուրգիտացիա:

Ե՞րբ դիմել բժշկին

Կրծքավանդակի սեղմող ցավը, որը կապված է կերակրափողի կծկանքի հետ, նաև կարող է առաջանալ սրտամկանի ինֆարկտի ժամանակ: Եթե ​​զգում եք սեղմող-ճնշող բնույթի ցավ ձեր կրծոսկրի տակ կամ կրծքավանդակում, անհապաղ դիմեք բուժօգնության կամ զանգեք 1-03 և կանչեք շտապբուժօգնություն:

Հոդվածը հրապարակվել է՝ 05-05-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024