Skip to main content

Գաստրիտը մի խումբ հիվանդությունների համար ​ընդհանուր տերմին է, որոնք ունեն մեկ ընդհանուր կողմ՝ ստամոքսի լորձաթաղանթի բորբոքում:

Գաստրիտային բորբոքումն առավել հաճախ նույն այն բակտերիայով վարակվելու հետևանք է, որն առաջացնում է ստամոքսի խոցերի մեծ մասը կամ կապված է որոշ ցավազրկողների կանոնավոր օգտագործման հետ: Ալկոհոլի չափից շատ խմելը նույնպես կարող է նպաստել գաստրիտին:

Գաստրիտ կարող է առաջանալ հանկարծակի (սուր գաստրիտ) կամ ի հայտ գալ դանդաղորեն՝ ժամանակի ընթացքում (քրոնիկ գաստրիտ): Որոշ դեպքերում գաստրիտը կարող է հանգեցնել խոցերի և ստամոքսի քաղցկեղի ռիսկի բարձրացման: Մարդկանց մեծամասնության համար, սակայն, գաստրիտը լուրջ հիվանդություն չէ և բուժման հետ արագորեն բարելավվում է:

Հոդվածը հրապարակվել է՝ 16-06-2018
Վերջին վերանայում՝ 23-04-2024