Skip to main content

Նկարագիր - Լսողության կորուստ

Տարիքի հետ քիչ-քիչ զարգացող լսողության կորուստը, որը նաև հայտնի է որպես ծանրալսություն (պրեսբիկուս), տարածված է վիճակ է:

Տարբերում են լսողության կորստի երեք տեսակ՝

  • հաղորդող (կոնդուկտիվ), որը ներառում է արտաքին կամ միջին ականջը
  • զգացողական-նյարդային (սենսորնեյրալ), որը ներառում է ներքին ականջը
  • խառը, որը երկուսի խառնուրդն է:

Ծերությունը և բարձր ձայների մշտական ազդեցությունը՝ երկուսն էլ կարող են հանգեցնել լսողության կորստի: Այլ գործոնները, ինչպիսիք են ականջի մեծ քանակությամբ ծծմբախցանը, կարող են որոշ ժամանակով նվազեցնել ականջների լավ գործառույթը:

Սովորաբար դուք չեք կարող ետ բերել կորցրած լսողությունը: Սակայն կան ուղիներ բարելավելու այն, ինչ լսում եք:

Հոդվածը հրապարակվել է՝ 16-05-2019
Վերջին վերանայում՝ 23-04-2024