Skip to main content

Ախտանիշներ - Լսողության կորուստ

Լսողության կորստի ախտանիշները կարող են ներառել հետևյալը:

  • Խոսքի և այլ հնչյունների խլացում:
  • Բառերն ընկալելու դժվարություն, հատկապես երբ մարդաշատ կամ աղմկոտ վայրում եք:
  • Դժվարությամբ եք լսում այբուբենի այն տառերը, որոնք ձայնավոր չեն:
  • Հաճախակի խնդրում եք ուրիշներին, որ խոսեն ավելի դանդաղ, հստակ և բարձր:
  • Հեռուստատեսության կամ ռադիոյի ձայնը բարձրացնելու անհրաժեշտություն:
  • Խուսափում կամ հեռու եք մնում որոշ սոցիալական վիճակներից:
  • Հոգնեցուցիչ կամ անհանգստացնող ֆոնային աղմուկ:
  • Զնգոց ականջներում, որը հայտնի է որպես տինիտուս:

Երեխաների պարագայում ավելի դժվար է գլխի ընկնել, որ նրանք կարող են ունենալ լսողության հետ կապված խնդիրներ։ Երեխաների լսողության հավանական թուլացման մասին վկայող որոշ նշաններից են՝

  • հանկարծակի բարձր ձայնը կամ աղմուկը ձեր երեխային չի անհանգստացնում, նա անգամ գլուխը չի թեքում ձայնի կողմը
  • ձեր երեխան սկսում է խոսել ավելի ուշ, քան նույն տարիքի մյուս երեխաները
  • ձեր երեխայի լեզուն պարզ չէ՝ համեմատած նույն տարիքի այլ երեխաների հետ
  • ձեր երեխան հեռուստացույցի ձայնը չափից դուրս բարձրացնում է
  • ձեր երեխան չի լսում կամ հասկանում ձեր ցուցումները կամ հրահանգները։

Ե՞րբ դիմել բժշկին

Եթե ​​լսողության հանկարծակի կորուստ ունեք, հատկապես մեկ ականջում, անմիջապես դիմեք ձեր բժշկին:

Խոսեք ձեր բժշկի հետ, եթե լսողության կորուստը ձեզ անհանգստություն է պատճառում: Տարիքի հետ կապված լսողության կորուստը զարգանում է աստիճանաբար, և դուք կարող եք դա սկզբում չնկատել:

Հոդվածը հրապարակվել է՝ 10-05-2023
Վերջին վերանայում՝ 30-04-2024