Skip to main content

Հոդացավ և հոդերի այտուցվածություն -

Հոդերի ցավը և այտուցվածությունը հոդաբորբին բնորոշ ախտանիշներից են, որոնք հաճախ նաև ուղեկցվում են մկանային կարկամությամբ, մաշկի տեղային կարմրությամբ և տաքությամբ։

Հոդացավը և այտուցվածությունը կարող է զարգանալ արագ՝ սուր կերպով կամ աստիճանաբար՝ շաբաթների և ամիսների ընթացքում։

Սուր հոդացավը սովորաբար զարգանում է արագ, սակայն՝ տևում կարճ։ Սուր հոդացավերի ամենահաճախ հանդիպող պատճառներն են՝

  • վնասվածքներ, ինչպիսիք են ձգումը (растяжения) և գերլարումը
  • հոդերի գերհոգնածություն
  • հոդերի վարակային ախտահարումներ
  • այլ «արտահոդային» հիվանդություններ, օրինակ՝ գրիպ։

Քրոնիկ հոդացավերը զարգանում են դանդաղ և առաջացնում երկարատև առողջական խնդիրներ։ Որոշ դեպքերում քրոնիկ հոդացավերի պատճառ կարող են հանդիսանալ այսպես կոչված «ռևմատիկ» հիվանդությունները։

«Ռևմատիկ» վիճակներն առաջացնում են ոչ միայն հոդերի, այլև ոսկրերի և մկանների ցավեր։ «Ռևմատիկ» հիվանդությունները ներառում են ավելի քան 200 տարբեր հիվանդություններ և վիճակներ (այդ թվում՝ պոդագրա և լուպուս), սակայն դրանցից ամենահաճախ հանդիպողները հոդաբորբերն են (արթրիտներ), որոնք, ինչպես հուշում է անվանումը, ընթանում են հոդերի բորբոքմամբ և բորբոքային այտուցով։

Հոդաբորբերի ամենահաճախ հանդիպող տեսակներն են օստեոարթրիտը և ռևմատոիդ արթրիտը։

Արթրիտները կարող են հանդիպել ոչ միայն մեծ տարիքով, այլև տարիքային բոլոր խմբերի մարդկանց շրջանում։ Սակայն պետք է հաշվի առնել, որ եթե ձեր հոդերը ցավոտ և այտուցված են, սա դեռ չի նշանակում, որ ունեք հոդաբորբ։

Եթե նկատել եք հոդերի ցավեր կամ այտուցվածություն, առանց ուշացնելու դիմեք ձեր բժշկին։

Հոդվածը հրապարակվել է՝ 29-04-2018
Վերջին վերանայում՝ 23-04-2024