Skip to main content

Նկարագիր - Լյարդային հիվանդություն

Լյարդն ամենամեծ գեղձային օրգանն է, որը տեղակայված է որովայնի աջ վերին շրջանում՝ անմիջապես աջ կողաղեղի տակ (աջ թուլակող):

Լյարդն անփոխարինելի դեր ունի սննդի մարսողության և օրգանիզմը թունավոր նյութերից մաքրելու գործերում:

Լյարդային հիվանդությունը կարող է ժառանգվել (գենետիկ): Լյարդային խնդիրները նաև կարող են պատճառվել ամենատարբեր գործոններից, ինչպիսիք են՝ վիրուսներ, ալկոհոլի օգտագործում և գիրություն:

Ժամանակի ընթացքում լյարդի ախտահարում առաջացնող վիճակները կարող են հանգեցնել լյադրի սպիացման (ցիռոզ), որն էլ բերի կյանքին սպառնացող վիճակի՝ լյարդային անբավարարության: Սակայն վաղ բուժումը կարող է օգնել լյարդի ապաքինմանը:

Հոդվածը հրապարակվել է՝ 09-10-2021
Վերջին վերանայում՝ 06-04-2024