Skip to main content

Ախտանիշներ - Լյարդային հիվանդություն

Լյարդային հիվանդությունը միշտ չէ, որ առաջացնում է զգալի գանգատներ և ախտանիշներ:

Այնուամենայնիվ, լյարդային որևէ խնդրի առկայությունը կարող է ուղեկցվել հետևյալ նշաններով՝

  • մաշկի և աչքերի դեղնություն (դեղնուկ)
  • որովայնային ցավեր և այտուց
  • ոտքերի և սրունք-թաթային շրջանի այտուցներ
  • մաշկի քոր
  • մեզի մգացում
  • կղանքի գունազրկում
  • քրոնիկ հոգնածություն
  • սրտխառնոց կամ փսխում
  • ախորժակի կորուստ
  • արյունազեղումների հակում:

Ե՞րբ դիմել բժշկին

Պայմանավորեք և այցելեք բժշկին, եթե ունեք մշտապես անհանգստացնող գանգատներ կամ ախտանիշներ: Դիմեք անհետաձգելի բուժօգնության, եթե ունեք որովայնի շրջանի սուր ցավեր:

Հոդվածը հրապարակվել է՝ 09-10-2021
Վերջին վերանայում՝ 23-04-2024