Skip to main content

Նկարագիր - Արական անպտղություն

7 զույգից գրեթե 1-ն ունի անպտղություն, ինչը նշանակում է, որ նրանք չեն կարողացել երեխա հղիացնել, չնայած հաճախակի, անպաշտպան սեռական հարաբերություններ են ունեցել մեկ տարի կամ ավելի երկար:

Այս զույգերի կեսի մոտ տղամարդկանց անպտղությունը գոնե մասնակի դեր է խաղում: Տղամարդու անպտղությունը 30-50% դեպքերում հանդիսանում է ամուսնական զույգերի մոտ պտղաբերության հիմնական պատճառներից մեկը, իսկ 20% դեպքերում՝ միակ պատճառը:

Տղամարդկանց անպտղության պատճառը կարող է լինել ցածր սերմնարտադրությունը, սպերմատոզոիդների ոչ նորմալ ֆունկցիան կամ խցանումները, որոնք կանխում են սերմնահեղուկի տեղաշարժը: Հիվանդությունները, վնասվածքները, քրոնիկ առողջական խնդիրները, ապրելակերպի ընտրությունը և այլ գործոններ կարող են նպաստել տղամարդկանց անպտղությանը: Ընդ որում, նորմալ էրեկցիան և բավարար քանակով սերմնաժայթքումը դեռ չեն նշանակում, որ տղամարդու սպերմատոզոիդների հետ որևէ խնդիր չի կարող լինել:

Կնոջը հղիացնելու անկարողությունը կարող է սթրեսային և հիասթափեցնող լինել։ Այնուամենայնիվ, տղամարդու անպտղության համար կան մի շարք բուժումներ:

Հոդվածը հրապարակվել է՝ 21-05-2018
Վերջին վերանայում՝ 23-04-2024