Skip to main content

Ախտանիշներ - Արական անպտղություն

​Տղամարդու անպտղության հիմնական նշանն իր սեռական զուգընկերուհուն հղիացնելու անունակությունն է:

Այլ ակնհայտ գանգատներ կամ ախտանիշներ կարող են չլինել:

Այնուամենայնիվ, որոշ դեպքերում հիմքում ընկած խնդիրը, ինչպիսին է ժառանգական խանգարումը, հորմոնային անհավասարակշռությունը, ամորձիների շուրջ լայնացած երակները (վարիկոցելե) կամ սպերմատոզոիդների անցումն արգելափակող հիվանդությունը, առաջացնում է գանգատներ և ախտանիշներ:

Գանգատներն ու ախտանիշները, որոնք դուք կարող եք նկատել, ներառում են հետևյալը՝

  • սեռական գործունեության հետ կապված խնդիրներ, օրինակ՝ սերմնաժայթքման (էյակուլյացիա) հետ կապված դժվարություններ կամ փոքր ծավալով հեղուկի սերմնաժայթքում, սեռական ցանկության նվազում (լիբիդո) կամ էրեկցիայի պահպանման դժվարություն (էրեկտիլ դիսֆունկցիա):
  • ամորձու շրջանում ցավ, այտուց կամ գոյացություն
  • կրկնվող շնչառական վարակներ
  • հոտառության կորուստ
  • կրծքագեղձի ոչ նորմալ աճ (գինեկոմաստիա)
  • դեմքի կամ մարմնի մազածածկույթի նվազում կամ քրոմոսոմային կամ հորմոնաային խանգարումների այլ նշաններ
  • սպերմատոզոիդների նորմայից ցածր քանակություն (15 միլիոնից պակաս սպերմատոզոիդ մեկ միլիլիտր սերմնահեղուկում կամ 39 միլիոնից պակաս սպերմատոզոիդ մեկ սերմնաժայթքումի համար):

Ե՞րբ դիմել բժշկին

Այցելեք բժշկին, եթե չեք կարողացել երեխա հղիացնել մեկ տարի կանոնավոր, անպաշտպան սեռական հարաբերությունից հետո կամ ավելի վաղ, եթե ունեք հետևյալ ախտանիշներից որևէ մեկը՝

  • էրեկցիայի կամ սերմնաժայթքման խնդիրներ, ցածր սեռական ցանկություն կամ սեռական գործունեության հետ կապված այլ խնդիրներ
  • ցավ, անհանգստություն, ամորձիների հատվածում գոյացություն կամ այտուց
  • ամորձիների, շագանակագեղձի կամ սեռական խնդիրների պատմություն
  • փոշտի, ամորձու, առնանդամի կամ ամորձու վիրահատություն
  • 35 տարեկանից բարձր զուգընկեր:

Հոդվածը հրապարակվել է՝ 12-02-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024