Skip to main content

Նկարագիր - Օվուլյացիոն ցավեր

Ձվազատման կամ օվուլյացիոն ցավերը կամ համախտանիշը (միտելշմերցը) միակողմանի ստորորովայնին ցավ է, որը կապված է ձվազատման (օվուլյացիայի) հետ:

Միտելշմերցը, որը գերմաներենից թարգմանվում է որպես «միջին ցավ», առաջանում է դաշտանային ցիկլի կեսին` հաջորդ դաշտանից մոտ 14 օր առաջ:

Շատ դեպքերում, ձվազատման ցավերը բուժօգնություն չեն պահանջում: Թեթև անհանգստության դեպքում սովորական ցավազրկողներն ու տնային միջոցները հաճախ արդյունավետ են: Եթե ցավերն անհանգստացնող են, ձեր բժիշկը կարող է նշանակել որևէ բերանային (օրալ) հակաբեղմնավորիչ՝ դադարեցնելու ձվազատումը և կանխելու միջին-ցիկլային ցավը:

Հոդվածը հրապարակվել է՝ 31-05-2023
Վերջին վերանայում՝ 07-04-2024