Skip to main content

Ախտանիշներ - Օվուլյացիոն ցավեր

Դաշտանային ցիկլի մեջտեղում առաջացած ցավերը կամ միտելշմերցը սովորաբար տևում են մի քանի րոպեից մինչև մի քանի ժամ, թեև կարող են շարունակվել մինչև մեկ կամ երկու օր:

Ձվազատման (օվուլյացիոն) ցավը կարող է՝

  • տեղակայվել որովայնի ստորին հատվածում՝ միայն մի կողմում
  • լինել բութ և մղկտացող բնույթի՝ նման դաշտանային ցավերին
  • սկսվել կտրուկ և հանկարծակի
  • ուղեկցվել թույլ հեշտոցային արյունահոսությամբ կամ արտադրությամբ
  • հազվադեպ, լինել ուժեղ:

Այս ցավն առաջանում է այն ձվարանի կողմում, որն ազատում է ձվաբջիջ (ձվազատում կամ օվուլյացիա): Ցավը կարող է տեղափոխվել ամիսը մեկ, կամ դուք կարող եք մի քանի ամիս շարունակ ցավ զգալ միայն նույն կողմում:

Հետևեք ձեր դաշտանային ցիկլին մի քանի ամիս և նշեք, թե երբ եք զգում որովայնի ստորին հատվածի ցավը: Եթե դա տեղի է ունենում ցիկլի կեսին և առանց բուժման, ինքնուրույն անցնում է, ամենայն հավանականությամբ դա միջին-դաշտանային ցավ է:

Ե՞րբ դիմել բժշկին

Ձվազատման ցավը կամ համախտանիշը հազվադեպ է պահանջում որևէ բժշկական միջամտություն: Այնուամենայնիվ, դիմեք ձեր բժշկին, եթե ունեք նոր կոնքային ցավ, որն ուժեղանում է, ուղեկցվում է սրտխառնոցով կամ ջերմությամբ կամ եթե այն ձգձգվում է: Նշվածներից որևէ մեկը կարող է հուշել այն մասին, որ ունեք ավելի լուրջ հիվանդություն, քան դաշտանային ցիկլի մեջտեղի ցավը, ինչպիսիք են ապենդիցիտը, փոքր կոնքի օրգանների բորբոքային հիվանդությունը կամ նույնիսկ արտաարգանդային հղիությունը:

Հոդվածը հրապարակվել է՝ 31-05-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024