Skip to main content

Նկարագիր - Հղիության խոլեստազ

Հղիության ներլյարդային խոլեստազը, որն ավելի հայտնի է որպես հղիության խոլեստազ կամ մանկաբարձական խոլեստազ, հազվադեպ հանդիպող (100 հղիից պակաս, քան մեկի մոտ) լյարդային խանգարում է, որը կարող է զարգանալ հղիության վերջին երեք ամիսների ընթացքում:

Այս վիճակն առաջացնում է ուժեղ, տանջալի և մշտական քոր, որը չի ուղեկցվում մաշկային ցանով: Քորը սովորաբար ձեռքերի և ոտքերի վրա է, սակայն նաև կարող է առաջանալ մարմնի այլ մասերում:

Հղիության խոլեստազը կարող է ձեզ բազմաթիվ անհարմարություններ պատճառել: Սակայն, ավելի մտահոգիչ են հնարավոր բարդությունները, հատկապես ձեր երեխայի համար: Բարդությունների ռիսկի պատճառով ձեր հղիության վերահսկմամբ զբաղվող բժիշկը կարող է խորհուրդ տալ վաղաժամ ծննդաբերություն մոտ 37 շաբաթականում:

Իմացե՛ք ավելին հղիության ընթացքում թույլ քորի մասին:

Հոդվածը հրապարակվել է՝ 24-05-2020
Վերջին վերանայում՝ 07-04-2024