Skip to main content

Նկարագիր - Քնի օբստրուկտիվ ապնոէ

Քնի օբստրուկտիվ ապնոէն (ՔՕԱ) քնի հետ կապված շնչառության ամենատարածված խանգարումն է:

Եթե ունեք քնի օբստրուկտիվ ապնոէ, քնած ժամանակ ձեր շնչառությունը պարբերաբար մի քանի վայրկյանից մինչև 10-20 վայրկյան (հազվադեպ՝ ավելի երկար) ընդհատվում և նորից սկսվում է, որը շատ դեպքերում կարող են նկատել ձեր ընտանիքի անդամները: «Ապնոէ»-ն թարգմանվում է որպես «շնչառության կանգ»:

Կան քնի ապնոէի մի քանի տեսակներ, սակայն ամենատարածվածը քնի օբստրուկտիվ ապնոէն է: Այս տեսակի ապնոէն առաջանում է, երբ քնած ժամանակ ձեր կոկորդի մկանները պարբերաբար թուլանում են և փակում ձեր շնչուղիները: Քնի օբստրուկտիվ ապնոեի նկատելի նշանը խռմփոցն է: Շնչառության վերականգնումը ուղեկցվում է խեղդոց հիշեցնող ձայներով:

Կան քնի քնի օբստրուկտիվ ապնոէի բուժման որոշ մեթոդներ: Բուժումից մեկը ներառում է հատուկ սարքի օգտագործումը, որը ստեղծում է դրական ճնշում՝ ձեր շնչուղիները քնած ժամանակ բաց պահելու համար: Մեկ այլ տարբերակ էլ բերանային հարմարանքն է, որը քնի ժամանակ ձեր ստորին ծնոտը առաջ է մղում և բացում կծվածքը: Որոշ դեպքերում ձեր բժիշկը կարող է առաջարկել վիրահատություն:

Հոդվածը հրապարակվել է՝ 16-04-2018
Վերջին վերանայում՝ 23-04-2024