Skip to main content

Նկարագիր - Օրթոստատիկ հիպոտենզիա

Օրթոստատիկ հիպոտենզիան կամ թերճնշումը, որը նաև կոչվում է դիրքային (պոստուրալ) հիպոտենզիա, ցածր արյան ճնշման (հիպոտենզիայի) ձև է, որն առաջանում է նստած կամ պառկած վիճակից կանգնելիս:

Օրթոստատիկ հիպոտենզիան կարող է առաջացնել գլխապտույտ կամ ուշագնաց լինելու զգացում և, հնարավոր է՝ ուշագնացություն:

Օրթոստատիկ հիպոթենզիան կարող է լինել թեթև, իսկ արյան ճնշման անկման դրվագները՝ կարճ: Այնուամենայնիվ, երկարատև օրթոստատիկ հիպոտենզիան կարող է հուշել ավելի լուրջ խնդիրների մասին: Կարևոր է դիմել բժշկին, եթե ոտքի կանգնելիս հաճախակի գլխապտույտ եք զգում:

Երբեմն-երբեմն գրանցվող օրթոստատիկ հիպոտենզիան սովորաբար առաջանում է ակնհայտ ինչ-որ բանի պատճառով, ինչպիսին է ջրազրկումը կամ երկարատև անկողնային ռեժիմը: Այս վիճակը հեշտությամբ բուժվում է: Քրոնիկ օրթոստատիկ հիպոթենզիան սովորաբար այլ առողջական խնդրի նշան է, ուստի բուժումը կախված է պատճառից:

Իմացե՛ք ավելին զարկերակային հիպոտենզիայի մասին:

Հոդվածը հրապարակվել է՝ 04-05-2020
Վերջին վերանայում՝ 22-04-2024