Skip to main content

Ախտանիշներ - Օրթոստատիկ հիպոտենզիա

Օրթոստատիկ թերճնշման ամենատարածված ախտանիշը ուշագնացության զգացումն է (աչքերի դիմաց սևանալը) կամ գլխապտույտը՝ նստած կամ պառկած դիրքից կանգնելիս:

Ախտանիշները սովորաբար տևում են մի քանի րոպեից պակաս:

Օրթոստատիկ հիպոտենզիայի գանգատներն ու ախտանիշները ներառում են՝

  • կանգնելիս ուշագնացության զգացում կամ գլխապտույտ
  • մշուշոտ տեսողություն
  • հանկարծահաս թուլություն
  • ուշագնացություն (սինկոպե)
  • շփոթվածություն:

Այս ախտանիշները սովորաբար անհետանում են, երբ մի քանի րոպե նստում կամ պառկում եք:

Ե՞րբ դիմել բժշկին

Հազվադեպ առաջացող գլխապտույտը կամ ընկնելու զգացումը կարող են աննշան լինել: Դրանք սովորաբար առաջանում են թեթև ջրազրկումից, արյան շաքարի ցածր մակարդակից կամ գերտաքացումից: Գլխապտույտ կամ ընկնելու զգացում նաև կարող է առաջանալ երկար նստելուց հետո կանգնելիս: Եթե այս ախտանշանները լինում են միայն դեպքից դեպք, հավանաբար անհանգստանալու առիթ չկա:

Օրթոստատիկ հիպոտենզիայի հաճախակի ախտանիշների համար կարևոր է դիմել բժշկին: Նույնիսկ մի քանի վայրկյանով գիտակցությունը կորցնելն արդեն լուրջ վիճակ է, որը պահանջում է անմիջապես բժշկական օգնություն:

Գրի առեք ձեր ախտանիշները, թե երբ դրանք ի հայտ են եկել, որքան երկար են տևել և ինչ էիք անում այդ պահին: Տեղեկացրեք ձեր բժշկին, եթե ախտանշաններն ի հայտ են գալիս այնպիսի իրավիճակներում, որոնք կարող են վտանգավոր լինել, օրինակ՝ մեքենա վարելիս:

Հոդվածը հրապարակվել է՝ 16-05-2023
Վերջին վերանայում՝ 22-04-2024