Skip to main content

Թոքաբորբը վարակ է, որը բորբոքում է մեկ կամ երկու թոքերի ալվեոլները (թոքաբշտեր):

Ալվեոլները կարող են լցվել հեղուկով կամ թարախով՝ առաջացնելով խորխով կամ թարախի հեռացմամբ ուղեկցվող հազ, ջերմություն, դող և շնչառության դժվարացում։ Տարբեր միկրոօրգանիզմներ, ներառյալ բակտերիաները, վիրուսները և սնկիկները, կարող են առաջացնել թոքաբորբ:

Թոքաբորբը կարող է ունենալ թեթևից մինչև կյանքին սպառնացող ընթացք: Այն առավել ծանր է ընթանում նորածինների և մանկահասակ երեխաների, 65 տարեկանից բարձր չափահասների և առողջական խնդիրներով կամ թուլացած իմունային համակարգ ունեցող մարդկանց մոտ:

Հոդվածը հրապարակվել է՝ 13-04-2018
Վերջին վերանայում՝ 05-04-2024