Անցնել գլխավոր բովանդակությանը

Շագանակագեղձի խնդիրներ - Տղամարդկանց առողջություն

Շագանակագեղձի հիմնական հիվանդություններն են պրոստատիտը, բարորակ հիպերպլազիան (ադենոմա) և քաղցկեղը։

Շագանակագեղձը (պրոստատ) միայն տղամարդկանց մոտ հանդիպող կենտ գեղձ է, որի գլխավոր դերը սերմնահեղուկի կազմի մեջ մտնող և սպերմատոզոիդներին ակտիվ և առողջ վիճակում պահող հեղուկի՝ շագանակագեղձի հյութի արտադրությունն է:

Շագանակագեղձը գտնվում է առնանդամի հիմքի ետևում, միզապարկի տակ: Միզուկը՝ մեզը միզապարկից դեպի առնանդամ հասցնող խողովակը, անցնում է շագանակագեղձի միջով:

Շագանակագեղձի և միզուկի այսպիսի միացումը թույլ է տալիս, որ սերմնաժայթքման ընթացքում գեղձի հյութը և ամորձիների հեղուկը միզուկում խառնվեն միմյանց։ Շագանակագեղձի և միզուկի անմիջական կապը մյուս կողմից բերում է նրան, որ այն ամենը, ինչն առաջացնում է շագանակագեղձի այտուց կամ մեծացում, ազդում է միզարձակման վրա։

Շագանակագեղձի հիվանդությունների հիմնական ախտանիշներն են՝

  • միզարձակման խանգարումներ, օրինակ՝ միզելը սկսելու և մեզի շիթն ուժեղացնելու հետ կապված դժվարություններ
  • միզարձակման հաճախացում (հաճախամիզություն)
  • գիշերվա ժամերին քնած ժամանակ միզելու ցանկության առաջացում (որը տղամարդուն ստիպում է, որ արթնանա և գնա զուգարան)
  • միզելիս ցավեր կամ այրոց (դիզուրիա)
  • սեմնաժայթքմանն ուղեկցող ցավեր։

Եթե նկատել եք այս նշաններից մեկնումեկը, զրուցեք ձեր բժշկի հետ։

Շագանակագեղձի հիմնական հիվանդությունները երեքն են՝

Շագանակագեղձի ադենոման և քաղցկեղը սովորաբար զարգանում են 50-ն անց տարիքում։ Այս տարիքում տղամարդկանց շուրջ կեսի մոտ առկա է շագանակագեղձի որոշակի մեծացում։

Հակառակ վերոնշյալին, պրոստատիտները կարող են հանդիպել տղամարդկանց բոլոր տարիքային խմբերում։

Շատ կարևոր է, որ դուք ձեր շագանակագեղձի առողջության վերաբերյալ հարցերով զրուցեք ձեր բժշկի հետ՝ անկախ այն հանգամանքից, թե ինչ հարցով եք այցելել նրան։

Հոդվածը հրապարակվել է՝ 24-04-2018
Վերջին վերանայում՝ 08-04-2024