Գրադարան

Թոքային էմբոլիա (ԹԶԹԷ)

Թոքային էմբոլիա (ԹԶԹԷ)

Time Read 1 րոպե

Թոքային էմբոլիան կամ թոքային զարկերակների թրոմբոէմբոլիան (ԹԶԹԷ) արյան մակարդուկ է՝ թրոմբ, որն արգելափակում և դադարեցնում է թոքային զարկերարկներում արյան հոսքը:

Շատ դեպքերում արյան մակարդուկը (թրոմբը) առաջանում է ոտքի խորանիստ երակում և արյան հունով տեղափոխվում ու հասնում է թոքերի: Հազվադեպ, թրոմբ ձևավորվում է օրգանիզմի մեկ այլ շրջանի երակում: Երբ մեկ կամ մի քանի խորանիստ երակներում ձևավորվում է արյան մակարդուկ, կոչվում է խորանիստ երակների թրոմբոզ (ԽԵԹ):

Արյան մակարդուկը արգելափակում է արյան հոսքը դեպի թոքեր, ուստի թոքային էմբոլիան կարող է կյանքին վտանգ ներկայացնել: Այնուամենայնիվ, արագ բուժումը զգալիորեն նվազեցնում է մահվան ռիսկը: Ոտքերում արյան մակարդուկների առաջացումը կանխարգելող միջոցներ ձեռնարկելը կօգնի ձեզ, որ պաշտպանվեք թոքային էմբոլիայի զարգացումից:

Հոդվածը տեղադրվել է՝ 02-06-2019 վերանայվել է՝ 05-01-2024 | Հիմնական աղբյուր՝ Evidence-Based Overviews

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով