Skip to main content

Ախտանիշներ - Թոքային էմբոլիա

Թոքային էմբոլիայի ախտանիշները կարող են մեծապես տարբերվել՝ կախված նրանից, թե ձեր թոքերն ինչ չափով են ներգրավված, ինչ չափի է արյունատար անոթի խցանումը և արդյոք ունեք պատճառ հանդիսացող թոքային կամ սրտային որևէ հիվանդություն:

Թոքային էմբոլիայի ընդհանուր ախտանիշները ներառում են հետևյալը՝

  • Շնչարգելություն և հևոց․ այս ախտանիշը սովորաբար հայտնվում է հանկարծակի: Օդի պակասի զգացումն առաջանում է նույնիսկ հանգիստ պայմաններում և սաստկանում է, երբ ֆիզիկական գործ եք անում:
  • Կրծքավանդակային ցավեր․ դուք կարող եք զգալ, որ կարծես սրտամկանի ինֆարկտ եք տանում: Ցավը հաճախ սուր է և զգացվում է, երբ խորը շնչում եք: Ցավը կարող է խանգարել խորը շունչ քաշելուն: Դուք նաև կարող եք ցավ զգալ, երբ հազում եք, կռանում եք կամ մի կողմի վրա թեքվում եք:
  • Ուշագնացություն․ դուք կարող եք ուշաթափվել, երբ ձեր սրտի ռիթմը կամ արյան ճնշումը կտրուկ ընկնում են: Սա կոչվում է ուշագնացություն կամ սինկոպե:

Թոքային էմբոլիայի այլ ախտանիշներից են՝

  • հազ, որը կարող է լինել արյունային լորձով (արյունախխում կամ հեմոպտիզիզ)
  • արագացած (տախիկարդիա) կամ անկանոն (առիթմիա) սրտազարկ
  • գլխապտույտ կամ ուշագնացության զգացում (նախաուշագնացություն)
  • առատ քրտնարտադրություն
  • ջերմություն
  • ոտքի ցավ կամ այտուց կամ երկուսն էլ, սովորաբար՝ սրունքի ետին շրջանում
  • կպչուն, գունաթափված կամ կապտավուն մաշկ, որը կոչվում է ցիանոզ:

Ե՞րբ դիմել բժշկին

Թոքային էմբոլիան կարող է լինել կյանքին սպառնացող: Զանգեք 1-03 և կանչեք շտապ օգնություն կամ դիմեք անհետաձգելի բուժօգնության, եթե ունեք անբացատրելի շնչարգելություն և հևոց, կրծքավանդակային ցավ կամ գիտակցության կորուստ:

Հոդվածը հրապարակվել է՝ 27-12-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024