Գրադարան

Սեբորեային դերմատիտ (մաշկաբորբ)

Սեբորեային դերմատիտ (մաշկաբորբ)

Time Read 1 րոպե

Սեբորեային դերմատիտը կամ մաշկաբորբը տարածված մաշկային հիվանդություն է, որը հիմնականում ազդում է ձեր գլխամաշկի վրա:

Այն առաջացնում է թեփուկավոր բծեր, բորբոքված մաշկ և չանհետացող թեփ։ Սեբորեան սովորաբար ազդում է մարմնի ճարպոտ հատվածների վրա, ինչպիսիք են դեմքը, քթի կողքերը, հոնքերը, ականջները, կոպերը և կուրծքը: Նման վիճակը կարող է նյարդայնացնել, բայց այն վարակիչ չէ և չի հանգեցնում մշտական մազաթափության:

Սեբորեային դերմատիտը կարող է անհետանալ առանց բուժման: Կամ դուք կարող եք տևական ժամանակ օգտագործել դեղորայքային շամպուններ կամ այլ ապրանքատեսակներ՝ ախտանիշները վերացնելու և սրաումները (բռնկումները) կանխելու համար:

Սեբորեային դերմատիտը նաև կոչվում է թեփ, սեբորեային էկզեմա և սեբորեային փսորիազ: Երբ այն հայտնվում է նորածինների մոտ, կոչվում է օրորոցի գլխարկ:

Հոդվածը տեղադրվել է՝ 04-06-2019 վերանայվել է՝ 29-02-2024

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով