Skip to main content

Ախտանիշներ - Սեբորեա

Սեբորեային դերմատիտի կամ մաշկաբորբի գանգատներն ու ախտանիշները կարող են ներառել հետևյալը՝

  • մաշկի թեփուկավորում (թեփոտում)` գլխամաշկի, մազերի, հոնքերի, մորուքի կամ բեղերի վրա
  • մաշկային ճարպոտ բծեր՝ ծածկված սպիտակ կամ դեղին թեփուկներով կամ կեղևով, որոնք կպնում են մազի առանցքին` գլխամաշկի, դեմքի, քթի կողքերի, հոնքերի, ականջների ետնամասի, կոպերի կամ թարթիչների, կրծքի, թևատակերի, աճուկների շրջանում կամ կրծքագեղձերի տակ
  • թեփոտվող բշտիկային ցան, որը կարող է երևալ ավելի մուգ կամ ավելի բաց՝ շագանակագույն կամ սև մաշկ ունեցող մարդկանց մոտ և ավելի կարմրած՝ սպիտակ մաշկ ունեցողների մոտ
  • օղակաձև (օղակավոր) ցան, որը բնորոշ է պետալոիդ սեբորեային դերմատիտին
  • քոր (պրուրիտուս):

Սեբորեային դերմատիտի գանգատներն ու ախտանիշները հակված են բռնկվելու սթրեսի, հոգնածության կամ սեզոնային փոփոխության դեպքում:

Սեբորեային դերմատիտ կարող է հանդիպել նաև մինչև երեք ամսական նորածինների մոտ և զուգակցվել բարուրային մաշկաբորբովի հետ՝ առաջացնելով հաստ, ճարպոտ, դեղնավուն թեփուկներ և կեղևներ գլխի մազածածկ հատվածի սահմանին։

Ե՞րբ դիմել բժշկին

Այցելեք ձեր բժշկին, եթե՝

  • ձեզ այնքան անհարմարավետ եք զգում, որ կորցրել եք ձեր քունը կամ սահմանափակել եք ձեր առօրյա գործերը
  • ձեր մաշկի վիճակը ստիպում է ձեզ ամաչել կամ մշտապես մտահոգված լինել
  • դուք կարծում եք, որ ձեր մաշկը վարակված է
  • դուք փորձել եք ինքնուրույն բուժել ձեր մաշկային խնդիրը, բայց ձեր ախտանիշները պահպանվում են:

Հոդվածը հրապարակվել է՝ 29-02-2024
Վերջին վերանայում՝ 22-04-2024