Skip to main content

Նկարագիր - Սպլենոմեգալիա

Սպլենոմեգալիան ձախ կողաղեղի տակ գտնվող անոթներով հարուստ ավշային օրգանի՝ փայծաղի մեծացումն է:

Սպլենոմեգալիա կարող է զարգանալ բազմաթիվ հիվանդությունների ժամանակ, այդ թվում՝ վարակներ, լյարդային հիվանդություն և որոշ քաղցկեղներ:

Մեծացած փայծաղը սովորաբար ախտանիշներ չի առաջացնում: Այն հաճախ հայտնաբերվում է սովորական արտաքին զննման (որովայնի շոշափման) ժամանակ: Ձեր բժիշկը նաև կարող է խորհուրդ տալ պատկերային հետազոտություններ և արյան թեստեր, որոնք կարող են օգնել փայծաղի մեծացման հնարավոր պատճառը գտնելուն:

Մեծացած փայծաղի բուժումը կենտրոնանում է պատճառի վրա: Փայծաղի վիրահատական հեռացումը (սպլենէկտոմիա) սովորաբար չի հանդիսանում առաջին բուժում, սակայն երբեմն խորհուրդ է տրվում:

Հոդվածը հրապարակվել է՝ 25-02-2021
Վերջին վերանայում՝ 22-04-2024