Skip to main content

Ախտանիշներ - Սպլենոմեգալիա

Մեծացած փայծաղը կամ սպլենոմեգալիան կարող է որևէ ախտանիշ չառաջացնել:

Եթե սպլենոմեգալիան ուղեկցվում է ախտանիշներով, դրանք ներառում են՝

  • ձախ թուլակողի շրջանում լցվածության զգացում կամ ցավ, որը կարող է տարածվել դեպի ձախ ուսագոտի
  • առանց սնունդ ընդունելու կամ փոքր քանակով սնունդ օգտագործելուց հետո լցվածության զգացում (մեծացած փայծաղը կարող է սեղմել ստամոքսը)
  • սակավարյունություն (անեմիա)
  • հոգնածություն
  • հաճախակի վարակներ
  • հեշտ արյունահոսում:

Ե՞րբ դիմել բժշկին

Անհապաղ այցելեք բժշկին, եթե ունեք ձախ թուլակողի ցավեր, հատկապես, եթե դրանք սուր են կամ խոր շնչելիս սաստկանում են:

Հոդվածը հրապարակվել է՝ 26-05-2021
Վերջին վերանայում՝ 22-04-2024