Skip to main content

Արգանդի մարմնի քաղցկեղ - Քաղցկեղներ

Արգանդի մարմնի քաղցկեղը հիվանդություն է, երբ չարորակացած բջիջները սկսում են աճել ու բազմանալ արգանդի մարմնում:

Արգանդն իգական վերարտադրողական համակարգի կենտրոնական օրգանն է, որը տեղակայված է որովայնի խոռոչի հիմքում՝ փոքր կոնքի խոռոչում, միզապարկի և ուղիղ աղիքի միջև (միզապարկից հետ, ուղիղ աղիքից առաջ):

Յուրաքանչյուր տարի մոտ 2500 կին ամբողջ աշխարհում ախտորոշվում է այս հիվանդությամբ: Արգանդի վզիկի քաղցկեղն առանձնացվում է որպես առանձին հիվանդություն, քանի որ ունի յուրահատուկ պատճառներ, ընթացք և պահանջում է բուժման այլ մեթոդներ:

Իմացե՛ք ավելին արգանդի պարանոցի (վզիկի) քաղցկեղի մասին:

Կան արգանդի մարմնի քաղցկեղի մի քանի տեսակներ՝ կախված նրանից, թե արգանդի որ շրջանից է չարորակ նորագոյացությունն առաջացել: Դրանց մեծ մասն արգանդի լորձաթաղանթի քաղցկեղներն են, որոնք կոչվում են էնդոմետրիալ քաղցկեղներ:

Իմացե՛ք ավելին էնդոմետրիալ քաղցկեղի մասին:

Արգանդի մարմնի քաղցկեղի դեպքում սովորաբար առաջարկվում է վիրահատություն, իսկ եթե քաղցկեղը տարածված է՝ ճառագայթային թերապիա, հորմոնային թերապիա կամ քիմիոթերապիա: Որոշ դեպքերում այս բուժումները նաև նշանակվում են վիրահատությունից առաջ կամ հետո:

Հոդվածը հրապարակվել է՝ 29-05-2020
Վերջին վերանայում՝ 08-04-2024