Skip to main content

Փսխումը հաճախ ուղեկցվում է այլ ախտանիշներով:

Եթե փսխում եք, նաև կարող եք նշել՝

  • որովայնային կծկանքներ կամ ցավեր
  • փորլուծություն
  • սրտխառնոց, որը սովորաբար նախորդում կամ ուղեկցում է փսխմանը:

Հաճախակի և առատ փսխումները, հատկապես երեխաների մոտ կարող են բերել ջրազրկման: Ջրազրկման նշաններից են՝

  • ավելի հազվադեպ միզարձակում (երեխաների տակդիրներն ավելի հազվադեպ են փոխվում)
  • մեզի մգացում
  • աչքերի խամրում և չորություն
  • ընդհանուր թուլություն, հոգնածություն և քնկոտություն
  • գլխացավ:

Ե՞րբ դիմել բժշկին

Դիմեք բժշկին, եթե՝

  • փսխումները շարունակվում են երկու օր և ավելի
  • վերջին մեկ ամսվա ընթացքում ունեցել եք սրտխառնոցի և փսխման «նոպաներ»
  • կորցրել եք զգալի քաշ
  • կարծում եք, որ անհրաժեշտ է ներերակային ռեհիդրատացիոն բուժում (օրգանիզմի կորցրած ջրերի և աղերի վերականգնում)։

Հոդվածը հրապարակվել է՝ 18-06-2021
Վերջին վերանայում՝ 22-04-2024