Լաբ թեստեր

Թիրետրոպ հորմոնի ընկալիչների նկատմամբ հակամարմիններ

Anti-rTSH

Միջազգային անվանում (հապավում). TSH receptor autoantibodies (Anti-rTSH)

Նկարագրություն

Թիերոտրոպ հորմոնի ընկալիչների նկատմամբ հակամարմինները (Anti-rTSH) հադիսանում են դիֆուզ թունավոր (տոքսիկ) խպիպի մարկեր:

Anti-rTSH-ը կարող է խթանել վահանաձև գեղձի վրա թիրեոտրոպ հորմոնի (TSH) ազդեցությունը՝ բարձրացնելով արյան մեջ վահանաձև գեղձի (թիրեոիդ) հորմոնների մակարդակը, որոնք են տրիյոդթիրոնինը (Т3) և թիրոքսինը (Т4): Anti-rTSH հայտնաբերվում են Գրեյվսի հիվանդությամբ (դիֆուզ տոքսիկ խպիպ) պացիենտների շուրջ 85%-ի մոտ և նշանակվում են որպես այս աուտոիմուն օրգան-սպեցիֆիկ հիվանդության ախտորոշման և կանխատեսման (պրոգնոզի) համար:

Anti-rTSH-ի առաջացման մեխանիզմը մինչև վերջ պարզաբանված չէ, թեև որոշ հեղինակներ Գրեյվսի հիվանդության զարգացման մեջ կարևորում են ժառանգական նախատրամադրվածության դերը:

Գրեյվսի հիվանդության ժամանակ արյան պլազմայում հայտնաբերվում են նաև վահանաձև գեղձի նկատմամբ այլ, հատկապես մակրոսոմալ հակամարմիններ, ինչպիսիք են Аnti-TPO-ն և թիրոցիտների միկրոսոմալ ֆրակցիայի նկատմամբ հակամարմինները:

Ցուցումներ

  • թիրեոտոքսիկոզային (գերակտիվ վահանաձև գեղձի) վիճակների տարբերակիչ ախտորոշում
  • դիֆուզ տոքսիկ խպիպի բուժման հսկողություն

Կենսանմուշ

Anti-rTSH թեսթի համար հանձնվող կենսանմուշն է՝ երակային արյուն։

Կենսանմուշի հանձնում

Ցանկալի է արյունը հանձնել սննդի վերջին ընդունումից 4 ժամ անց: Պարտադիր պահանջներ չկան:

Չափման միավորներ

Միջազգային չափման միավոր (SI համակարգ)

Մ/լ (միավոր/լիտր)

Այլընտրանքային չափման միավոր

գործակից (ինդեքս)

Նորմալ (ռեֆերենս) միջակայքեր

Համընդհանուր օգտագործվող միջակայքեր

մինչև 1,76 Մ/լ

Այլընտրանքային միջակայքեր

  • < 1,0 բացասական
  • ≥ 1,0 դրական

Արդյունքների մեկնաբանություն

Դրական պատասխան (առկա է)

  • դիֆուզ տոքսիկ խպիպ (Գրեյվսի հիվանդություն)՝ 85-95% դեպքերում
  • վահանձև գեղձի բորբոքման (թիրեոիդիտների) այլ տեսակներ

Հոդվածը տեղադրվել է՝ 18-04-2019 վերանայվել է՝ 07-11-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Ձեզ ներկայացված է մասնագիտական բնույթի նյութ: Հոդվածն ունի նաև ընդհանուր տեղեկատվական նշանակություն, սակայն, եթե դուք բժիշկ չեք, խիստ ցանկալի է որոշումներ կայացնել միայն ձեր բժշկի հետ միասին:

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: