Անցնել գլխավոր բովանդակությանը

Քլոր (իոնական) - Միներալներ

Միջազգային անվանում (հապավում). Chloride (Сl-)

Նկարագրություն

Քլորիդն արտաբջջային հեղուկների և ստոմոքսահյութի հիմնական անիոնն է:

Քլորի իոնները (Chloride, Сl-) կարևոր դեր են խաղում թթվահիմնային հավասարակշռության և օսմոտիկ ճնշման պահպանման, ինչպես նաև օրգանիզմում ջրի հավասարակշռության ապահովման մեջ: Կենսաբանական միջավայրերում հիմնականում հանդիպում է քլորի անիոնային ձևը:

Քլորի իոններ առկա են ինչպես արյան պլազմայում, այնպես էլ ավիշում և ողնուղեղային հեղուկում: Արյան պլազմայում (շիճուկում) քլորիդի մակարդակը կախված է հետևյալ գործընթացների միջև հավասարակշռությունից

  • քլորիդի մուտք օրգանիզմ
  • տեղաբաշխում օրգանիզմում
  • հեռացում երիկամներով, քրտնագեղձերով և կղանքով:

Նատրիումի իոնների մակարդակի փոփոխությունը հանգեցնում է քլորիդային անիոնի մակարդակի փոփոխության:

Քլորիդների կորուստը բերում է արյան (իմնայնացման (ալկալոզ), իսկ ավելցուկային ընդունումը՝ թթվայնացման (ացիդոզ):

Լաբորատոր բաժնի հովանավոր

Այցելեք Յունիմեդ բժշկական կենտրոն ճշտգրիտ ախտորոշում ստանալու համար:

Ցուցումներ

  • տարբեր հիվանդությունների ժամանակ թթվահիմնային հավաստարակշռության դինամիկ վերահսկում
  • երիկամային հիվանդություն
  • ոչ շաքարային դիաբետ
  • մակերիկամների հիվանդություն

Կենսանմուշ

Сl- թեսթի համար հանձնվող կենսանմուշն է՝ երակային արյուն։

Կենսանմուշի հանձնում

Արյունը պետք է հանձնել առավոտյան ժամերին, ժամը 8-11-ի սահմաններում, քաղցած վիճակում (ցանկալի է սննդի վերջին ընդունումը ոչ պակաս, քան 8 ժամ և ոչ ավելի, քան 14 ժամ առաջ): Ջրի ընդունումը՝ սովորական ռեժիմով: Նախորդ օրը պետք է խուսափել սննդային ծանրաբեռնվածությունից:

Տեղեկատվություն․

Լրացուցիչ տեղեկատվություն և օգնություն

Չափման միավորներ

Միջազգային չափման միավոր (SI համակարգ)

մմոլ/լ (միլիմոլ/լիտր)

Այլընտրանքային չափման միավոր

մգ/դլ (միլիգրամ/դեցիլիտր)

Միավորների փոխակերպում

մգ/դլ x 0,25 = մմոլ/լ

Նորմալ (ռեֆերենս) միջակայքեր

Համընդհանուր օգտագործվող միջակայքեր

ՏարիքСl-, մմոլ/լ
1 օր.-4,3 շաբ.98-113
4,3 շաբ.-90 տ.98-107
> 90 տ.98-111

Արդյունքների մեկնաբանություն

Քլորի մակարդակի բարձրացում (հիպերքլորեմիա)

  • ջրազրկում՝ կապված օրգանիզմ ջրի անբավարար մուտքի հետ
  • սուր երիկամային անբավարարություն, երբ քլորիդների պահանջարկը գերակշռում է էքսկերցիային (անուրիա, օլիգուրիա)
  • ոչ շաքարային դիաբետ
  • կորտիկոստերոիդներով բուժում
  • շնչառական ալկալոզ
  • մակերիկամների կեղևի հիպերֆունկցիա

Քլորի մակարդակի նվազեցում (հիպոքլորեմիա)

  • ուժեղացած քրտարտադրություն (սեկրետոր դիսֆունկցիաներ և հորմոնային անհավասարակշռություն)
  • միզամուղների գերդոզավորում
  • շնչառական և մետաբոլիկ ացիդոզ
  • հեղուկների կորուստ փսխումների, փորլուծության ժամանակ
  • ալդոստերոնիզմ
  • երիկամային անբավարարության պոլիուրիկ փուլ
  • գլխի տրավմաներ
  • ջրային ինտոքսիկացիա և արտաբջջային հեղուկների ծավալի մեծացում
  • փորլուծություն առաջացնող դեղերի ընդունում

Վարվեք այս կերպ

  • Լաբորատոր թեստի արդյունքների մեկնաբանումը վստահեք ձեր բժշկին: Նա ձեզ կբացատրի յուրաքանչյուր ցուցանիշը և դրա շեղման հնարավոր պատճառը:

Մի՛ փորձեք

  • Ինքնուրույն վերլուծել ձեր պատասխանները և, առավել ևս, ինքնուրույն փոխել ձեր դեղամիջոցները կամ դրանց դեղաչափերը:

Հոդվածը հրապարակվել է՝ 14-04-2018
Վերջին վերանայում՝ 04-06-2023