Skip to main content

Կծիկային ֆիլտրացիայի արագություն - Սուբստրատներ

Միջազգային անվանում (հապավում). Estimated Glomerular Filtration Rate (eGFR)

Նկարագրություն

Կծիկային ֆիլտրացիայի կամ քամազատման արագության (eGFR) գնահատումը կարևորագույն նշանակություն ունի քրոնիկ երիկամային անբավարարության (ՔԵԱ) ախտորոշման, հիվանդության փուլի որոշման, կանխատեսման (պրոգնոզ), բուժման ընտրության, փոխարինող բուժումը (օրինակ՝ հեմոդիալիզ) սկսելու հարցի որոշման մեջ:

Այուամենայնիվ, այսօր դեռևս չի առաջարկվել կծիկային ֆիլտրացիայի գնահատման որևէ մատչելի, օգտագործման համար հարմար և միաժամանակ առավելագույն ճշգրիտ մեթոդ:

Այս համատեքստում էտալոնային է համարվում կլիրենսային մեթոդը, որը նախատեսում է այնպիսի էկզոգեն նյութերի ներարկում, որոնք լիարժեք համապատասխանում են առաջադրված պայմաններին (օրինակ՝ արյունից հեռանում են միայն կծիկային ֆիլտրացիայի միջոցով, երիկամային խողովակիկներում չեն ենթարկվում հետներծծման (ռեաբսորբցիա) և այլն): Օրինակ, այսօր կան կծիկային ֆիլտրացիայի արագության գնահատման եղանակներ ըստ ինսուլինի, 51Cr-EDTA-ի, 125I-յոթալամիտ կամ յոհեքսոլի արտազատման: Այսպիսի մեթոդների լայն կիրառությունն, այնուամենայնիվ, սահմանափակվում է բարդությամբ, մեծ ծախսատարությամբ և ի սկզբանե ինվազիվ լինելու փաստով:

Որևէ նյութի ներերակային ներարկում չի պահանջում կծիկային ֆիլտրացիայի արագության գնահատումն ըստ էնդոգեն կրեատինինի կլիրենսի (Ռոմբերգ-Տարեևի թեսթ): Այս մեթոդը հիմնված է մկաններում առաջացող և արյան հունից երիկամներով հեռացվող կրեատինինի վրա, որը երիկամների խողովակիկներում ետներծծման չի ենթարկվում:

Արյան կրեատինինի և մեզով հեռացող կրեատինին մակարդակների հարաբերակցությունը մեծամասամբ թույլ է տալիս բավարար ճշտությամբ գնահատել այդ կծիկային ֆիլտրացիայի փոփոխությունների չափը, իհարկե, եթե հաշվի է առնվում մարմնի չափը (նորմալացում ըստ մարմնի ստանդարտ մակերեսի), հետազոտվողի սեռը և տարիքը (որպես միմյանցից տարբերվող նորմալ միջակայքեր): Այդ իսկ պատճառով այս մեթոդը ստացել է լայն կիրառություն:

ՔԵԱ վերջին փուլերում այս մեթոդը կարող է տալ որոշակիորեն աղավաղված արդյունքներ, քանի որ խիստ բարձր մակարդակի հասած արյան կրեատինինը սկսում է արտազատվել երիկամային խողովակիկներով։ Բացի դրանից, Ռոմբերգ-Տարեևի թեսթը բավարար հարմար չէ և միշտ չէ, որ կարող է ընդունելի լինել հիվանդի համար, քանի որ այն նախատեսում է ամբողջ օրվա ընթացքում մեզի հավաքում: Ավելին, մեզի օրական հավաքման կանոնները խախտելը հաճախ տալիս է սխալ արդյունքներ:

Ավելի հարմար մեթոդների փնտրման արդյունքում մշակվել և գործնական կիրառություն են ստացել երիկամների կծիկային ֆիլտրացիայի արագության գնահատման սքիրինգային այն մեթոդներ, որոնք հիմնված են արյան կրեատինինի մակարդակի վրա (eGFR, estimated Glomerular Filtration Rate): Մշակված բանաձևի շնորհիվ լաբորատոր թեստի միակ ցուցանիշը մնում է արյան կրեատինինի մակարդակը, որն այնուհետև համապատասխանեցվում է ըստ հիվանդի սեռի, տարիքի և էթնիկ պատկանելիության: Բանաձևում վերջին ցուցանիշների գործակիցները հաշվարկվել են վիճակարական վերլուծության միջոցով, ինչպես նաև արյան մեջ կրեատինինի մակարդակի և կծիկային ֆիլտրացիայի արագության միջև համադրություն անցկացնելով:

Կծիկային ֆիլտրացիայի արագության հաշվարկի ամենատարածված տեսակներից մեկը MDRD բանաձևն է (մշակվել է Modification of Diet in Renal Disease հետազոտության շրջանակներում): Բանաձևը հաշվի է առնում հետազոտվողի սեռը, տարիքը և ստանդարտացված է ըստ մարդու մարմնի մակերևույթի միջինացված 1,73 մ2 արժեքի: MDRD բանաձևը թույլ է տալիս ըստ ԿՖԱ դասակարգել ՔԵԱ փուլերը։ < 60 մլ/ր/1,73 մ2 արդյունքը մեկնաբանվում է որպես ֆիլտրացիայի արագության նվազում: MDRD բանաձևի կարևոր թերությունը ֆիլտրացիայի իրական > 60 մլ/ր/1,73 մ2 արագության դեպքում կեղծ-նվազած արդյունքների ստացումն է:

CKD-EPI բանաձևը (Chronic Kidney Disease Epidemiology Collaboration) մշակվել է հետազոտողների նույն խմբի կողմից, որ բարձրացվի 60–90 մլ/ր/1,73 մ2 միջակայքում ընկած արժեքների ճշգրտությունը և ներկայում խորհուրդ է տրվում որպես ամբուլատոր պայմաններում և կլինիկական գործառույթներում կծիկային ֆիլտրացիայի արագության գնահատման սքրինինգային մեթոդ (KDIGO, 2013): CKD-EPI բանաձևը ենթադրում է, որ արյան կրեատինինի մակարդակի չափումը կատարվել է նույն մեթոդով, ինչ որ գիտական հետազոտության ժամանակ (կալիբրացիոն նյութը ստանդարտացված է ըստ իզոտոպային նոսրացմամբ մասս-սպեկտրոմետրիայի (Isotope Dilution Mass Spectrometry, IDMS):

Ըստ կրեատինինի մակարդակի կծիկային ֆիլտրացիայի արագության բանաձևը հիմք է ընդունում պայմանական «միջին-վիճակագրական» այցելուի համար և ավելի քիչ ճշգրիտ է, քան կլիրենսային մեթոդը:

Այս բանաձևը չի կարելի կիրառելհետևյալ իրավիճակներում՝

  • հետազոտվողի մարմնի չափերը և մկանային զանգվածը կտրուկ շեղված են միջին ցուցանիշներից (ատլետներ, ամպուտացված վերջույթներով մարդիկ)
  • արտահայտված նիհարում (հյուծում) (ՄԶՑ <15 կգ/մ2) կամ գիրություն (ՄԶՑ >40 կգ/մ2)
  • հղիություն
  • կմախքային մկանների հիվանդություններ (միոդիստրոֆիաներ)
  • վերջույթների կաթված կամ պարեզ
  • խիստ բուսական սննդակարգ
  • երիկամների գործունեության արագ կրճատում (սուր կամ սուր հարաճող նեֆրոտիկ համախտանիշ)
  • ներոտոքսիկ պատրաստուկների դեղաչափի որոշման լաբորատոր գնահատում
  • փոխարինող երիկամային բուժման վերաբերյալ որոշման կայացում
  • վիճակ երիկամների փոխպատվաստումից հետո:

Լաբորատոր բաժնի հովանավոր

Այցելեք Յունիմեդ բժշկական կենտրոն ճշտգրիտ ախտորոշում ստանալու համար:

Ցուցումներ

Երիկամների գործունեության սքրինինգային գնահատում

Կենսանմուշ

eGFR թեսթի համար հանձնվող կենսանմուշն է՝ երակային արյուն։

Կենսանմուշի հանձնում

Արյունը ցանկալի է հանձնել առավոտյան ժամերին, քաղցած վիճակում (ցանկալի է սննդի վերջին ընդունումը ոչ պակաս, քան 8 ժամ և ոչ ավելի, քան 14 ժամ առաջ): Ջրի ընդունումը՝ սովորական ռեժիմով:

Հետազոտության նախորդ օրը պետք է խուսափել հոգեհուզական և ֆիզիկական լարվածություններից, ալկոհոլի ընդունումից:

Տեղեկատվություն․

Լրացուցիչ տեղեկատվություն և օգնություն

Չափման միավորներ

մլ/ր/1,73 մ2 (միլիլիտր/րոպե/1,73 քառ. մետր)

Նորմալ (ռեֆերենս) միջակայքեր

> 60 մլ/ր/1,73 մ2

Արդյունքների մեկնաբանություն

Ուշադրություն. այս հետազոտության արդյունքների մեկնաբանությունը զուտ տեղեկատվություն է տրամադրում ձեր բուժող բժշկին և իրենից չի ներկայացնում ախտորոշում: Հորդորվում է այս տեղեկատվությունն ինքնուրույն չօգտագործել, առավել ևս՝ դրա արդյունքների վրա հիմնված ինքնաբուժմամբ չզբաղվել: Ձեր ճշգրիտ ախտորոշումը տալիս է միայն բժիշկը՝ հիմնվելով այս և այլ տվյլաների վրա:

CKD-EPI բանաձև

Կանայք

  • Եթե CREA ≤ 62 մկմոլ/լ, ապա CKD-EPI = 144 × 0,993տարիք × (CREA/88,4)/0,7)−0,328
  • Եթե CREA > 62 մկմոլ/լ, ապա CKD-EPI = 144 × 0,993^տարիք × (CREA/88,4)/0,7)−1,210

Տղամարդիկ

  • Եթե CREA ≤ 80 մկմոլ/լ, ապա CKD-EPI = 141 × 0,993տարիք × (CREA/88,4)/0,9)−0,412
  • Եթե CREA > 80 մկմոլ/լ, ապա CKD-EPI = 141 × 0,993^տարիք × (CREA/88,4)/0,9)−1,210

Բանաձևը կիրառելի է եվրոպական էթնիկ ռասայի ներկայացուցիչների համար: Այլ ռասաների համար անհրաժեշտ է կիրառել հետևյալ գործակիցները՝

  • աֆրոամերիկացներ՝ х 1,16
  • ասիացիներ՝ х 1,05 (կանայք) կամ х 1,06 (տղմարդիկ)
  • ամերիկյան հնդկացիներ և իսպանաամերիկացիներ՝ х 1,01 (մնացած խառը խմբի հետ համեմատած):

Հայերի համար ամենայն հավանականությամբ կիրառելի է եվրոպական էթնիկ ռասայի համար նախատեսված հիմնական բանաձևը:

Բանաձևը երեխաների համար կիրառելի չէ:

Թեստը խորհուրդ է տրվում օգտագործել 18-70 տարեկան չափահասների համար:

Արդյունքների մեկնաբանում

  • Երիկամների գործունեության ախտաբանական նվազեցում՝ < 60 մլ/ր/1,73 մ2

Դասակարգում ըստ կծիկային ֆիլտրացիայի արագության

ՓուլԵրիկամների գործունեության բույթըeGFR, մլ/ր/1,73 մ2
С1Բարձր և օպտիմալ>90
С2Ոչ նշանակալի նվազած*60–89
С3aՉափավոր նվազած45–59
С3bԶգալի նվազած30–44
С4Կտրուկ նվազած15–29
С5Սահմանային երիկամային անբավարարություն<15

Վարվեք այս կերպ

  • Լաբորատոր թեստի արդյունքների մեկնաբանումը վստահեք ձեր բժշկին: Նա ձեզ կբացատրի յուրաքանչյուր ցուցանիշը և դրա շեղման հնարավոր պատճառը:

Մի՛ փորձեք

  • Ինքնուրույն վերլուծել ձեր պատասխանները և, առավել ևս, ինքնուրույն փոխել ձեր դեղամիջոցները կամ դրանց դեղաչափերը:

Հոդվածը հրապարակվել է՝ 23-04-2019
Վերջին վերանայում՝ 08-06-2023