Skip to main content

Հեմատոկրիտ - Արյան ընդհանուր քննություն

Միջազգային անվանում (հապավում). Hematocrit (HCT)

Նկարագրություն

Հեմատոկրիտը (HCT) արյան ընդհանուր ծավալում արյան բոլոր բջիջների (ձևավոր տարրերի) տոկոսային մասնաբաժինն է:

Իրականում, հեմատոկրիտը ներկայացնում է գլխավորապես արյան ընդհանուր ծավալում էրիթրոցիտների մասնաբաժինը:

Լաբորատոր բաժնի հովանավոր

Այցելեք Յունիմեդ բժշկական կենտրոն ճշտգրիտ ախտորոշում ստանալու համար:

Ցուցումներ

  • պլանային կանխարգելիչ հետազոտություն
  • հոսպիտալացմանը նախորդող հետազոտություն
  • վարակիչ, բորբոքային և արյունաբանական հիվանդությունների ախտորոշում
  • հիվանդության ընթացքի կամ բուժման արդյունավետության հսկողություն

Կենսանմուշ

HCT թեսթի համար հանձնվող կենսանմուշն է՝ երակային արյուն։

Կենսանմուշի հանձնում

Կենսանմուշը պետք է հանձնել առավոտյան ժամերին, քաղցած վիճակում: Սննդի վերջին ընդունումը՝ ոչ պակաս, քան 8 ժամ, ցանկալի է՝ 12 ժամ առաջ: Պետք է բացառել հյութերը, թեյը, սուրճը (հատկապես՝ շաքարով): Կարելի է ընդունել ջուր:

Հնարավորության սահմաններում հետազոտության նախորդ օրը պետք է խուսափել ֆիզիկական և հուզական ծանրաբեռնվածություններից:

Տեղեկատվություն․

Լրացուցիչ տեղեկատվություն և օգնություն

Չափման միավորներ

Միջազգային չափման միավոր (SI համակարգ)

% (տոկոս)

Նորմալ (ռեֆերենս) միջակայքեր

Համընդհանուր օգտագործվող միջակայքեր

  • կանայք՝ 36 - 46 %
  • տղամարդիկ՝ 43 - 49 %

Այլընտրանքային նորմալ արժեքներ

Տարիք, սեռHCT, %
Երեխաներ
1 - 14 օր.41,0 - 65,0
14 օր. - 4,3 շաբ.33,0 - 55,0
4,3 շաբ. - 8,6 շաբ.28,0 - 42,0
8,6 շաբ. - 4 ամս.32,0 - 44,0
4 - 9 ամս.32,0 - 40,0
9 - 12 ամս.33,0 - 41,0
12 ամս. - 3 տ.32,0 - 40,0
3 - 6 տ.32,0 - 42,0
6 - 9 տ.33,0 - 41,0
9 - 12 տ.34,0 - 43,0
12 - 15 տ.Աղջիկներ34,0 - 44,0
Տղաներ35,0 - 45,0
15 - 18 տ.Աղջիկներ34,0 - 44,0
Տղաներ37,0 - 48,0
18 - 45 տ.Կանայք35,0 - 45,0
Տղամարդիկ39,0 - 49,0
45 - 65 տ.Կանայք35,0 - 47,0
Տղամարդիկ39,0 - 50,0
≥ 65 տ.Կանայք35,0 - 47,0
Տղամարդիկ37,0 - 51,0

Արդյունքների մեկնաբանություն

HTC-ի բարձրացում

  • ջրազրկում (արտահայտված փորլուծություն, կրկնակի փսխումներ, ուժեղացած քրտնարտադրություն, շաքարային դիաբետ, այրվածքային հիվանդություն, պերիտոնիտ)
  • ֆիզիոլոգիական էրիթրոցիտոզներ (բարձր լեռնային շրջաններում բնակվողներ, օդաչուներ, մարզիկներ)
  • սիմպտոմատիկ էրիթրոցիտոզներ (շնչառական անբավարարություն, սրտանոթային անբավարարություն, երիկամների պոլիկիստոզ)
  • էրիթրեմիա

HTC-ի նվազեցում

  • տարբեր ծագման անեմիաներ
  • հիպերհիդրատացիա

Վարվեք այս կերպ

  • Լաբորատոր թեստի արդյունքների մեկնաբանումը վստահեք ձեր բժշկին: Նա ձեզ կբացատրի յուրաքանչյուր ցուցանիշը և դրա շեղման հնարավոր պատճառը:

Մի՛ փորձեք

  • Ինքնուրույն վերլուծել ձեր պատասխանները և, առավել ևս, ինքնուրույն փոխել ձեր դեղամիջոցները կամ դրանց դեղաչափերը:

Հոդվածը հրապարակվել է՝ 14-04-2018
Վերջին վերանայում՝ 02-06-2023