Skip to main content

ԲԽԼ-խոլեստերին - Սուբստրատներ

Միջազգային անվանում (հապավում). High Density Lipoprotein - Cholesterol (HDL-CHOL)

Նկարագրություն

Բարձր խտության լիպոպրոտեինները (HDL) լիպոպրոտեինների ֆրակցիա է, որն իրականացնում է խոլեստերինի՝ օրգան-հյուսվածքներից դեպի լյարդ տեղափոխման գործընթացը:

Արյան լիպոպրոտեիններն իրականացնում են ոչ միայն խոլեստերինի (խոլեստերոլ), այլև լիպիդների տեղափոխումը բջջային մի խմբից դեպի մյուսը: Ի տարբերություն մյուս լիպոպրոտեինների, HDL-ն իրականացնում է խոլեստերինի տեղափոխում ծայրամասային օրգանների բջիջներից (այդ թվում՝ սրտի, գլխուղեղի անոթներից) դեպի լյարդ, որտեղ խոլեստերոլն արյան հունից դուրս է գալիս և լեղաթթուների միջոցով հեռացվում օրգանիզմից:

Կանանց մոտ HDL-խոլեստերինի ցուցանիշները քիչ ավելի բարձր են, քան տղամարդկանց մոտ: Տղամարդկանց մոտ HDL-խոլեստերինի 0,90 մմոլ/լ և ավելի ցածր, իսկ կանանց մոտ՝ 1,15 մմոլ/լ և ավելի ցածր ցուցանիշները, ինչպես նաև LDL/HDL հարաբերակցության 3:1 և ավելի մեծ ցուցանիշները վկայում են աթերոսկլերոզի բարձրացած ռիսկի առկայության մասին:

Վերոնշյալին հակառակ, HDL-խոլեստերինի բարձրացած մակարդակը համարվում է հակաաթերոգեն գործոն:

Լաբորատոր բաժնի հովանավոր

Այցելեք Յունիմեդ բժշկական կենտրոն ճշտգրիտ ախտորոշում ստանալու համար:

Ցուցումներ

  • աթերոսկլերոզ և դրանով պայմանավորված սրտանոթային հիվանդություններ (զարգացման ռիսկի գնահատում, ախտորոշում, պրոգնոզ)
  • լյարդային հիվանդություն

Կենսանմուշ

HDL-CHOL թեսթի համար հանձնվող կենսանմուշն է՝ երակային արյուն։

Կենսանմուշի հանձնում

Կենսանմուշը պետք է հանձնել քաղցած վիճակում՝ սննդի վերջին ընդունումից առնվազն 8 ժամ (ցանկալի է՝ 12 ժամ) հետո: Այս ընթացքում չի թույլատրվում խմել հյութեր, թեյ կամ սուրճ (առավել ևս՝ շաքարով): Կարելի է ընդունել ջուր:

Տեղեկատվություն․

Լրացուցիչ տեղեկատվություն և օգնություն

Չափման միավորներ

Միջազգային չափման միավոր (SI համակարգ)

մմոլ/լ (միլիմոլ/լիտր)

Այլընտրանքային չափման միավոր

մգ/դլ (միլիգրամ/դեցիլիտր)

Միավորների փոխակերպում

մգ/դլ x 0,026 = մմոլ/լ

Նորմալ (ռեֆերենս) միջակայքեր

Համընդհանուր օգտագործվող միջակայքեր

  • ցանկալի մակարդակ՝ > 1,68 մմոլ/լ
  • չափավոր ռիսկ՝ 1,15 - 1,68 մմոլ/լ
  • բարձր ռիսկ՝ < 1,15 մմոլ/լ

Այլընտրանքային միջակայքեր (չափահասներ)

ՏարիքՍեռHDL, մմոլ/լ
5 - 10 տ.Տղամարդիկ0,98 - 1,94
Կանայք0,93 - 1,89
10 - 15 տ.Տղամարդիկ0,96 - 1,91
Կանայք0,96 - 1,81
15 - 20 տ.Տղամարդիկ0,78 - 1,63
Կանայք0,91 - 1,91
20 - 25 տ.Տղամարդիկ0,78 - 1,63
Կանայք0,85 - 2,04
25 - 30 տ.Տղամարդիկ0,80 - 1,63
Կանայք0,96 - 2,15
30 - 35 տ.Տղամարդիկ0,72 - 1,63
Կանայք0,93 - 1,99
35 - 40 տ.Տղամարդիկ0,75 - 1,60
Կանայք0,88 - 2,12
40 - 45 տ.Տղամարդիկ0,70 - 1,73
Կանայք0,88 - 2,28
45 - 50 տ.Տղամարդիկ0,78 - 1,66
Կանայք0,88 - 2,25
50 - 55 տ.Տղամարդիկ0,72 - 1,63
Կանայք0,96 - 2,38
55 - 60 տ.Տղամարդիկ0,72 - 1,84
Կանայք0,96 - 2,35
60 - 65 տ.Տղամարդիկ0,78 -1,91
Կանայք0,98 - 2,38
65 - 70 տ.Տղամարդիկ0,78 - 1,94
Կանայք0,91 - 2,48
> 70 տ.Տղամարդիկ0,80 - 1,94
Կանայք0,85 - 2,38

Արդյունքների մեկնաբանություն

HDL-խոլեստերինի մակարդակի նվազեցում

  • աթերոսկլերոզ
  • հիպո- և ա-ալֆալիպոպրոտեինեմիա
  • խոլեստազ, լյարդի քրոնիկ հիվանդություններ
  • նեֆրոտիկ համախտանիշ, քրոնիկ երիկամային անբավարարություն
  • շաքարային դիաբետ
  • քրոնիկ անեմիաներ
  • գիրացում, ճարպակալում
  • ծխախոտի օգտագործում
  • որոշ դեղերի ընդունում՝ բետա-պաշարիչներ, Դանազոլ, միզամուղներ, պրոգեստիններ, անդրոգեններ
  • ածխաջրատներով կամ կիսաչհագեցած ճարպաթթուներով հարուստ սննդակարգ

Վարվեք այս կերպ

  • Լաբորատոր թեստի արդյունքների մեկնաբանումը վստահեք ձեր բժշկին: Նա ձեզ կբացատրի յուրաքանչյուր ցուցանիշը և դրա շեղման հնարավոր պատճառը:

Մի՛ փորձեք

  • Ինքնուրույն վերլուծել ձեր պատասխանները և, առավել ևս, ինքնուրույն փոխել ձեր դեղամիջոցները կամ դրանց դեղաչափերը:

Հոդվածը հրապարակվել է՝ 14-04-2018
Վերջին վերանայում՝ 13-04-2024