Skip to main content

Լիմֆոցիտներ - Արյան ընդհանուր քննություն

Միջազգային անվանում (հապավում). Lymphocytes (LYM)

Նկարագրություն

Լիմ‎ֆոցիտներն (LYM) իմունիտետի գործող բջիջներն են, որոնք վնասազերծում են օրգանիզմ թափանցած օտարածին օրգանիզմները և նյութերը։

Լիմ‎ֆոցիտները արյան սպիտակ բջիջների (լեյկոցիտների) առանձնահատուկ տեսակ են, որոնք անընդհատ շրջում են մի հյուսվածքից մյուսը: Ի տարբերություն մյուս լեյկոցիտների, դրանք հյուսվածքից կրկին վերադառնում են արյուն, ապա գաղթում այլ հյուսվածներ:

Տարբերում են լիմֆոցիտների հետևյալ 3 տեսակները՝

  • T-լիմ‎ֆոցիտներ
  • B- լիմ‎ֆոցիտներ
  • զրոյական լիմ‎ֆոցիտներ:

T-ը լիմ‎ֆոցիտների տեսակների տարբերակումը տեղի է ունենում ուրցագեղձում, սակայն դրանք առաջանում են ոսկրածուծում:

T- լիմ‎ֆոցիտների տեսակներն են՝

  • T-ճնշողներ (սուպրեսոր)
  • T-օգնականներ (հելփեր)
  • T-սպանիչներ (քիլլեր)
  • T-ակտիվացնողներ:

Լաբորատոր բաժնի հովանավոր

Այցելեք Յունիմեդ բժշկական կենտրոն ճշտգրիտ ախտորոշում ստանալու համար:

Ցուցումներ

  • պլանային կանխարգելիչ հետազոտություն
  • հոսպիտալացմանը նախորդող հետազոտություն
  • վարակիչ, բորբոքային և արյունաբանական հիվանդությունների ախտորոշում
  • հիվանդության ընթացքի կամ բուժման արդյունավետության հսկողություն

Կենսանմուշ

LYM թեսթի համար հանձնվող կենսանմուշն է՝ երակային արյուն։

Կենսանմուշի հանձնում

Կենսանմուշը պետք է հանձնել առավոտյան ժամերին, քաղցած վիճակում: Սննդի վերջին ընդունումը՝ ոչ պակաս, քան 8 ժամ, ցանկալի է՝ 12 ժամ առաջ: Պետք է բացառել հյութերը, թեյը, սուրճը (հատկապես՝ շաքարով): Կարելի է ընդունել ջուր:

Հնարավորության սահմաններում հետազոտության նախորդ օրը պետք է խուսափել ֆիզիկական և հուզական ծանրաբեռնվածություններից:

Տեղեկատվություն․

Լրացուցիչ տեղեկատվություն և օգնություն

Չափման միավորներ

Միջազգային չափման միավոր (SI համակարգ)

  • բացարձակ թիվ (LYM#)՝ x 109 բջիջ/լ (միլիարդ հատ 1 լիտրում)
  • տոկոս (ֆրակցիա) (LYM%)՝ լեյկոցիտների մեջ տոկոսը (%)

Այլընտրանքային չափման միավոր

Բացարձակ թիվ՝ 103 բջիջ/մկլ (հազար հատ 1 միկրոլիտրում)

Միավորների փոխակերպում

109/լ = 103/մկլ

Նորմալ (ռեֆերենս) միջակայքեր

Համընդհանուր օգտագործվող միջակայքեր

Լիմֆոցիտների բացարձակ քանակ

  • չափահասներ՝ 1,0-4,0 x 109
  • երեխաներ՝ մինչև 5,0 x 109
  • նորածիններ՝ մինչև 6,0 x 109

Լիմֆոցիտների տոկոս

  • չափահասներ՝ 25-40%
  • նորածիններ՝ մինչև 70%

Այլընտրանքային միջակայքեր

ՏարիքLYM %
1-15 օր.22,0-55,0
15 օր.-12 ամս.45,0-70,0
12 ամս.- 2 տ.37,0-60,0
2-5 տ.33,0-55,0
5-9 տ.30,0-50,0
9-12 տ.30,0-46,0
12-15 տ.30,0-45,0
≥ 15 տ.19,0-37,0

Արդյունքների մեկնաբանություն

LYM-ի թվաքանակի բարձրացում (լիմֆոցիտոզ)

  • վիրուսային վարակով պայմանավորված բազմաթիվ հիվանդություններ
  • արյան համակարգի հիվանդություններ՝ քրոնիկ լիմֆոլեյկոզ, լեյկեմիզացման փուլում լիմֆոմաներ, ծանր շղթաների հիվանդություն
  • թունավորում տետրաքլորէթանով, կապարով, մկնդեղով, ջրածնի դիսուլֆիդով
  • որոշ դեղերի ընդունում՝ Լևոդոպա, Ֆենիտոին, Վալպրոյաթթու, թմրադեղեր և այլն

LYM-ի թվաքանակի նվազեցում (լիմֆոպենիա)

  • բորբոքային հիվանդության սուր փուլ
  • ապլաստիկ անեմիա
  • իմունադեֆիցիտային վիճակներ
  • երիկամային անբավարարություն
  • ավշի կորուստ աղիքների միջոցով
  • համակարգային կարմիր գայլախտ
  • ռենտգենյան ճառագայթների ազդեցություն
  • ուռուցքային հիվանդությունների տերմինալ փուլ
  • միլիար տուբերկուլոզ
  • որոշ դեղերի ընդունում՝ գլյուկոկորտիկոիդներ, ցիտոստատիկներ և այլն

Վարվեք այս կերպ

  • Լաբորատոր թեստի արդյունքների մեկնաբանումը վստահեք ձեր բժշկին: Նա ձեզ կբացատրի յուրաքանչյուր ցուցանիշը և դրա շեղման հնարավոր պատճառը:

Մի՛ փորձեք

  • Ինքնուրույն վերլուծել ձեր պատասխանները և, առավել ևս, ինքնուրույն փոխել ձեր դեղամիջոցները կամ դրանց դեղաչափերը:

Հոդվածը հրապարակվել է՝ 14-04-2018
Վերջին վերանայում՝ 08-06-2023