Skip to main content

Թրոմբոցիտներ - Արյան ընդհանուր քննություն

Միջազգային անվանում (հապավում). Thrombocytes (Platelets) (PLT)

Նկարագրություն

Թրոմբոցիտները կամ արյան թիթեղիկները (PLT) արյան բջիջներ են, որոնք իրենց գրանուլներում և մակերեսին պարունակում են բազմաթիվ ակտիվ նյութեր և արյան մակարդման գործոններ:

Այդ նյութերն ազատվում են արյան հուն թրոմբոցիտների ակտիվացման դեպքում:

Թրոմբոցիտները 2-5 մկմ տրամագծով, անկորիզ սկավառակաձև բջիջներ են, որոնց կյանքի տևողությունը 7-10 օր է: Թրոմբոցիտներն ունեն բարդ կառուցվածք: Դրանց պլազմատիկ թաղանթն արտաքինից պատված է նուրբ շերտով, որը հարուստ է մակարդիչ գործոններով, իսկ անմիջապես պլազմատիկ թաղանթի վրա դասավորված գլիկոպրոտեիդների մոլեկուլները տարբեր մեխանիզմներով մասնակցում են թրոմբոցիտների ադհեզիային և ագրեգացիային (միմյանց միաձուլվելուն): Պլազմատիկ թաղանթի տակ դասավորված միկրոխողովակներրը մտնում են բջջի կծկողական ապարատի մեջ: Գրգռված թրոմբոցիտի կծկողական համակարգի կծկման շնորհիվ հիալոպլազման և օրգանոիդները սեղմվում են, նրանց պարունակությունը բաց անցուղիների միջոցով մղվում է շրջապատող միջավայր:

Թրոմբոցիտի պարունակությունն ունի բարդ քիմիական բաղադրություն, այդ թվում՝ յուրահատուկ մակարդիչ գործոններ, որոնք կոչվում են թրոմբոցիտային, ինչպիսիք են թրոմբոցիտային թրոմբոպլաստինը, հակահեպարինային գործոնը, ֆիբրինոգենը, թրոմբոստենինը, սերոտոնինը և ագլյուտինացիայի գործոնը: Թրոմբոցիտներից նաև անջատվել է թրոմբոցիտների աճի գործոն, որը խթանում է անոթների հարթ մկանունքի աճը և պահպանում էնդոթելային շերտի ամբողջականությունը:

Այսպիսով, թրոմբոցիտները կարող են արտադրել բազմաթիվ նյութեր, որոնք մասնակցում են արյան մակարդման բոլոր փուլերին, այդ թվում՝ գորոծոն 3 (թրոմբոցիտային թրոմրպլաստին), գործոն 4 (հակահեպարինային գործոն), գործոն 5 (մակարդիչ գործոն կամ ֆիբրինոգեն), գործոն 6 (թրոմբոստենին), գործոն 10 (սերոտոնին) և գործոն 11 (ագրեգացիայի գործոն):

Թրոմբոցիտների գործառույթները բազմազան են և որոշվում են յուրահատուկ հատկություններով (ագլյատինացիայի հատկություն, ադհեզիա (կպչման) և միաձուլում (ագրեգացիա), կեղծ ոտիկների առաջացում): Թրոմբոցիտներն ունեն պաշտպանական ‎գործառույթներ, որոնցից մեկը դրսևորվում է մանր և խոշոր անոթներից արյունահոսություների ժամանակ, երբ այս բջիջների մասնակցությամբ գոյացած մակարդուկը (թրոմբ) փակում է վնասված անոթի լուսանցքը և կանխում հետագա արյունահոսությունը:

Արյան 1 մմ3 ծավալում թրոմբոցիտների քանակը 200-400 հազար է, որից ավելի բարձր քանակի ավելացումը կոչվում է թրոմբոցիտոզ, իսկ պակասումը՝ թրոմբոցիտոպենիա: Թրոմբոցիտոպենիայի կլինիկական նշանները դրսևորվում են այս բջիջների ավելի պակաս քան 50 հզ/մկլ քանակների դեպքում՝ արյունահոսության հակում՝ ընդհուպ մինչև կյանքին վտանգ սպառնացող արյունահոսություններ:

Թրոմբոցիտների քանակն ավելանում է մարսողության, ծանր մկանային աշխատանքի և հղիության ժամանակ: Առկա է նաև օրական տատանում հույզերից, իսկ գիշերվա ընթացքում նրանց քանակը պակասում է:

Լաբորատոր բաժնի հովանավոր

Այցելեք Յունիմեդ բժշկական կենտրոն ճշտգրիտ ախտորոշում ստանալու համար:

Ցուցումներ

  • պլանային կանխարգելիչ հետազոտություն
  • հոսպիտալացմանը նախորդող հետազոտություն
  • վարակային, բորբոքային և արյունաբանական հիվանդությունների ախտորոշում
  • հիվանդության ընթացքի կամ բուժման արդյունավետության հսկողություն

Կենսանմուշ

PLT թեսթի համար հանձնվող կենսանմուշն է՝ երակային արյուն։

Կենսանմուշի հանձնում

Կենսանմուշը պետք է հանձնել առավոտյան ժամերին, քաղցած վիճակում: Սննդի վերջին ընդունումը՝ ոչ պակաս, քան 8 ժամ, ցանկալի է՝ 12 ժամ առաջ: Պետք է բացառել հյութերը, թեյը, սուրճը (հատկապես՝ շաքարով): Կարելի է ընդունել ջուր:

Հնարավորության սահմաններում հետազոտության նախորդ օրը պետք է խուսափել ֆիզիկական և հուզական ծանրաբեռնվածություններից:

Տեղեկատվություն․

Լրացուցիչ տեղեկատվություն և օգնություն

Չափման միավորներ

Միջազգային չափման միավոր (SI համակարգ)

109 բջիջ/լ (միլիարդ հատ մեկ լիտրում)

Այլընտրանքային չափման միավոր

103 բջիջ/մկլ (հազար հատ 1 միկրոլիտրում)

Միավորների փոխակերպում

109/լ = 103/մկլ

Նորմալ (ռեֆերենս) միջակայքեր

Համընդհանուր օգտագործվող միջակայքեր

  • թրոմբոցիտների բացարձակ թիվ (չափահասներ)՝ 150-400 x 109
Հարակից ցուցանիշներ՝
  • խոշոր թրոմբոցիտների ֆրակցիա (P-LCR)` 15-35%
  • թրոմբոցիտների անիզոցիտոզի ցուցանիշ, ստանդարտ շեղում (PDW)` 9-14 fl.
  • թրոմբոցիտների միջին ծավալ (նմուշի ընդհանուր ծավալում) (MPV)` 8-12 fl.

Այլընտրանքային միջակայքեր

ՏարիքPLT, հազ./մկլ (103 բջիջ/մկլ)
Երեխաներտղաներաղջիկներ
1-14 օր.218 - 419144 - 449
14 օր. - 4,3 շաբ.248 - 586279 - 571
4,3 շաբ. - 8,6 շաբ.229 - 562331 - 597
8,6 շաբ. - 6 ամս.244 - 529247 - 580
6 ամս. - 2 տ.206 - 445214 - 459
2 - 6 տ.202 - 403189 - 394
≥ 6 տ.150 - 400

Արդյունքների մեկնաբանություն

PLT-ի թվաքանակի բարձրացում (թրոմբոցիտոզ)

  • ֆիզիկական գերբեռնվածություն
  • սուր և քրոնիկ բորբոքային հիվանդություններ
  • հեմոլիտիկ անեմիաներ
  • սուր և քրոնիկ արյան կորստի հետևանքով սակավարյունություններ (անեմիա)
  • վիճակ կրած վիրահատական միջամտությունից հետո
  • վիճակ փայծաղի հեռացումից հետո (սպլենէկտոմիա)
  • ուռուցքային հիվանդություններ, այդ թվում՝ հեմոբլաստոզներ

PLT-ի թվաքանակի նվազեցում (թրոմբոցիտոպենիա)

  • հղիություն
  • վիտամին B12-դեֆիցիտային և ֆոլատ-դեֆիցիտային անեմիաներ
  • ապլաստիկ անեմիաներ
  • վիրուսային և բակտերիալ վարակներ
  • բնածին թրոմբոցիտոպենիաներ
  • փայծաղի մեծացում (սպլենոմեգալիա)
  • աուտոիմուն հիվանդություններ
  • վիճակ զանգվածային արյան փոխներարկումից հետո
  • թրոմբոցիտների արտադրությունն ընկճող դեղերի ընդունում

Վարվեք այս կերպ

  • Լաբորատոր թեստի արդյունքների մեկնաբանումը վստահեք ձեր բժշկին: Նա ձեզ կբացատրի յուրաքանչյուր ցուցանիշը և դրա շեղման հնարավոր պատճառը:

Մի՛ փորձեք

  • Ինքնուրույն վերլուծել ձեր պատասխանները և, առավել ևս, ինքնուրույն փոխել ձեր դեղամիջոցները կամ դրանց դեղաչափերը:

Հոդվածը հրապարակվել է՝ 14-04-2018
Վերջին վերանայում՝ 08-06-2023