Լաբ թեստեր

Տեստոստերոն ազատ

TEST-F

Միջազգային անվանում (հապավում). Testosterone Free (TEST-F)

Նկարագրություն

Ազատ տեստոստերոնը (TEST-F) արյան տեստոստերոնի կենսաբանորեն ակտիվ մասն է:

Արյան մեջ շրջանառող տեստոստերոնի (TEST) մեծ մասը կապված է սեռական հորմոնները կապող գլոբուլինի (SHBG) հետ: Տեղափոխող այս սպիտակուցի հետ կապված վիճակում տեստոստերոնը ոչ ակտիվ է և մետաբոլիկ ապաակտիվացման համար ոչ մատչելի:

Այն դեպքերում, երբ արյան մեջ SHBG-ի մակարդակը բարձրացած է (օրինակ՝ թիրեոտոքսիկոզ, հիպերէստրոգենիաների վիճակ, այդ թվում՝ հղիություն, բերանային (օրալ) հակաբեղմնավորիչ հաբերի, հակացնցումային դեղերի ընդունում) կամ իջած է (օրինակ՝ հիպոթիրեոզ, անդրոգենների ավելցուկ, գիրություն), ազատ տեստոստերոնի մակարդակի չափումը դառնում է ավելի նպատակահարմար, քան ընդհանուրինը:

Ցուցումներ

  • որպես ընդհանուր տեստոստերոնի որոշմանը լրացում, նշանակվում է այնպիսի իրավիճակներում, որոնք կարող են կապված լինել արյան մեջ SHBG-ի մակարդակի շեղումների հետ՝ գիրություւն, ցիռոզ, վահանաձև գեղձի հիվանդություններ
  • տղամարդկանց մոտ՝ էրեկտիլ խանգարում (իմպոտենցիա)
  • Ալցհեյմերի հիվանդություն
  • հակադեպրեսանտներով բուժում

Կենսանմուշ

TEST-F թեսթի համար հանձնվող կենսանմուշն է՝ երակային արյուն։

Կենսանմուշի հանձնում

Արյունը պետք է հանձնել առավոտյան ժամերին, պարտադիր քաղցած վիճակում՝ սննդի վերջին ընդունումից 8-11 ժամ առաջ (ոչ պակաս, քան 8 ժամ և ոչ ավելի, քան 14 ժամ հետո): Այս ընթացքում կարելի է ընդունել ջուր:

Արյունը հանձնելու նախորդ օրը պետք է բացառել սննդային ծանրաբեռնվածությունը:

Չափման միավորներ

Միջազգային չափման միավոր (SI համակարգ)

պգ/մլ (պիկոգրամ/միլիլիտր)

Այլընտրանքային չափման միավոր

պմոլ/լ (պիկոմոլ/լիտր)

Միավորների փոխակերպում

պմոլ/լ х 0,288 = պգ/մլ

Նորմալ (ռեֆերենս) միջակայքեր

Համընդհանուր օգտագործվող միջակայքեր

Տղամարդիկ

  • < 12 տ. (0-4,6) պգ/մլ
  • 12-18 տ. (0,2-23,1) պգ/մլ
  • 19-55 տ. (1,0-28,3) պգ/մլ
  • > 55 տ. (0,7-21,5) պգ/մլ

Կանայք

  • < 12 տ.(0-1,5) պգ/մլ
  • 12-18 տ. (0-2,2) պգ/մլ
  • 19-55 տ. (0-2,8) պգ/մլ
  • > 55 տ. (0-1,6) պգ/մլ

Արդյունքների մեկնաբանություն

TEST-F-ի մակարդակի բարձրացում

  • հիրսուտիզմ
  • մակերիկամների վիրիլացնող ուռուցքներ
  • պոլիկիստոզային ձվարանների համախտանիշ
  • անդրոգենների նկատմամբ ռեզիստենտություն

TEST-F-ի մակարդակի նվազեցում

  • հիպոգոնադիզմ
  • էրեկտիլ խանգարում (իմպոտենցիա)
  • Ալցհեյմերի հիվանդություն
  • հակադեպրեսանտներով բուժում
  • Р450 ֆերմենտի դեֆիցիտ

Հոդվածը տեղադրվել է՝ 14-04-2018 վերանայվել է՝ 08-06-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Ձեզ ներկայացված է մասնագիտական բնույթի նյութ: Հոդվածն ունի նաև ընդհանուր տեղեկատվական նշանակություն, սակայն, եթե դուք բժիշկ չեք, խիստ ցանկալի է որոշումներ կայացնել միայն ձեր բժշկի հետ միասին:

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: