Անցնել գլխավոր բովանդակությանը

Մեզում նիտրիտներ - Մեզի ընդհանուր քննություն

Միջազգային անվանում (հապավում). Urine Nitrites (NIT/U)

Նկարագրություն

Մեզում նիտրիտները (NIT/U) միզուղիների վարակային բորբոքման անուղղակի լաբորատոր ցուցանիշներից է:

Նորմայում մեզում նիտրիտները բացակայում են: Դրանք առաջանում են բակտերիաների ազդեցությամբ, եթե մեզը քիչ քան 4 ժամվա ընթացքում մնացել է միզապարկում: Մեզում նիտրիտների առկայությունը վկայում է միզուղիների բակտերիալ վարակի մասին, սակայն բացասական պատասխանը ոչ միշտ է ժխտում բակտերուրիան:

Միզուղիների անախտանիշ վարակին և քրոնիկ պիելոնեֆրիտին ավելի հակված են աղջիկները և կանայք, մեծ տարիքով անձինք, շագանակագեղձի բարորակ հիպերպլազիայով (ադենոմայով) տղամարդիկ, դիաբետով, պոդագրայով հիվանդները և ուրոգենիտալ միջամտությունների ենթարկվածները:

Լաբորատոր բաժնի հովանավոր

Այցելեք Յունիմեդ բժշկական կենտրոն ճշտգրիտ ախտորոշում ստանալու համար:

Ցուցումներ

  • միզատար ուղիների հիվանդություններ
  • սքրինինգ` կանխարգելիչ հետազոտությունների համատեքստում
  • տարաբնույթ հիվանդությունների ընթացքի և բարդությունների գնահատում
  • հիվանդությունների բուժման արդյունավետության գնահատում

Կենսանմուշ

NIT/U թեսթի համար հանձնվող կենսանմուշն է՝ առավոտյան 1-ին մեզ, երկրորդ չափաբաժին։

Կենսանմուշի հանձնում

Մեզի ընդհանուր քննության համար անհրաժեշտ է միանվագ օգտագործման տարայում պետք է հավաքել առավոտյան մեզի միջին բաժինները:

Մեզը հանձնելու նախորդ օրը խորհուրդ չի տրվում ընդունել այնպիսի մրգեր կամ բանջարեղեն, որոնք կարող են գունավորել մեզը:

Նույն կերպ, մեզը հանձնելու նախորդ օրը խորհուրդ չի տրվում ընդունել միզամուղներ: Նման դեպքերում անհրաժեշտ է խորհրդակցել բժշկի հետ մեկ օրով միզամուղի ընդունումը դադարեցնելու նպատակահարմարության մասին:

Տեղեկատվություն․

Լրացուցիչ տեղեկատվություն և օգնություն

Չափման միավորներ

Միջազգային չափման միավոր

Որպես որակական թեստ, չափման միավորը բացակայում է։

Նորմալ (ռեֆերենս) միջակայքեր

Համընդհանուր օգտագործվող միջակայքեր

Բացասական (բացակայում է)

Արդյունքների մեկնաբանություն

Մեզում նիտրիտների առկայությունը վկայում է միզուղիների վարակների մասին:

Վարվեք այս կերպ

  • Լաբորատոր թեստի արդյունքների մեկնաբանումը վստահեք ձեր բժշկին: Նա ձեզ կբացատրի յուրաքանչյուր ցուցանիշը և դրա շեղման հնարավոր պատճառը:

Մի՛ փորձեք

  • Ինքնուրույն վերլուծել ձեր պատասխանները և, առավել ևս, ինքնուրույն փոխել ձեր դեղամիջոցները կամ դրանց դեղաչափերը:

Հոդվածը հրապարակվել է՝ 15-04-2018
Վերջին վերանայում՝ 03-12-2023