Skip to main content

Նկարագիր - Մրսածություն և գրիպ

Մարդիկ հաճախ փոխարինաբար օգտագործում են մրսածություն կամ ընդհանուր մրսածություն և գրիպ արտահայտությունները, ինչը ճիշտ չէ:

Իրականում, դրանք տարբեր տեսակի վիրուսներով հարուցված տարբեր հիվանդություններ են:

Մրսածությունը բժշկական փաստաթղթերում նշվում է որպես «սուր շնչառական վիրուսային վարակ» (ՍՇՎՎ, ռուսերեն՝ ОРВИ) կամ «սուր շնչառական հիվանդություն» (ՍՇՀ, ռուսերեն՝ ОРЗ):

ՍՇՎՎ-ը շատ տարածված է. մեկ տարվա մեջ երեխաները այս վարակով կարող են հիվանդանալ 5-10, իսկ չափահասները՝ 2-4 անգամ:

ՍՇՎՎ-ն կարող է պատճառվել ավելի քան 200 տարբեր վիրուսներով, որոնց դեմ որևէ պատվաստանյութ գոյություն չունի:

Իմացե՛ք ավելին մրսածության մասին:

Գրիպը (ինֆլուենցա) նույնպես վիրուսային վարակ է, որն, ի տարբերություն ՍՇՎՎ-ի, քթի խոռոչից, կոկորդից և վերին շնչուղիներից բացի կարող է տարածվել դեպի թոքեր:

Մարդը վարակվում է գրիպի երեք տարբեր տեսակի վիրուսներով՝ A, B և C, որոնցից միայն առաջին երկուսը կարող են առաջացնել մեծ բռնկումներ և ստանալ ծանր ընթացք:

Գրիպի վիրուսի դեմ ստեղծվել են պատվաստանյութեր, որոնք խորհուրդ է տրվում տարին մեկ ստաբակ բարձր ռիսկի խմբերին, օրինակ՝ մեծ տարիքով կամ քրոնիկ հիվանդություններով մարդկանց:

Իմացե՛ք ավելին գրիպի մասին:

ՍՇՎՎ-ի և գրիպի մասին օգտակար տեղեկություններ կարող է տրամադրել նաև ձեր ընտանեկան բժիշկը:

Հոդվածը հրապարակվել է՝ 23-04-2018
Վերջին վերանայում՝ 06-04-2024